
Сarrix-ի հետ մեքենա ունենալու երազանքն առավել մոտ է. Երևանում իր դռները պաշտոնապես բացեց CarRix բազմապրոֆիլ ավտոսպասարկման կենտրոնը
Տասը տարի շուկայում, նոր էջ՝ մայրաքաղաքի ավտոսպասարկման ոլորտում․ Երևանում իր դռները պաշտոնապես բացեց CarRix բազմապրոֆիլ ավտոսպասարկման կենտրոնը։ Ավտոմեքենաների ներմուծում, փոխանակում, վերանորոգում, որակյալ ավտոպահեստամասեր և մասնագիտացված սպասարկում. այս ամենն արդեն ունի նոր հասցե՝ Խաղաղ Դոնի 1/22։
Քարրիքսը վարորդներին և ներկրող այլ ընկերություններին հնարավորություն կտա որակյալ ու ճիշտ ժամկետներում վերանորոգել կամ ներկրել ավտոմեքենա ԱՄՆ-ից և այլ երկրներից: Պատվիրատուն ականատես է լինելու ողջ գործընթացին և կարողանալու է սեփական մեքենան ստանալ ամբողջովին փաստաթղթավորված, մաքսազերծված և ցանկության դեպքում՝ նաև վերանորոգված:
Ընկերության հիմնադիր-տնօրեն Ժիրայր Վարդանյանը շեշտում է՝ այս ամենը հասանելի տարբերակով է․ «Այսօր շուկայի մեծ մասի պահանջարկն ավելի մատչելի մեքենաներն են, ավելի շատ պահանջարկ ունեն դեպի 7-15 հազար դոլարանոց մեքենաները, քան, օրինակ, 50-1000-200 հազար դոլարանոց մեքենաները։ Ու եթե ես ինձ չեմ կարող թույլ տալ ավտոսրահից 250 հազար դոլարանոց մեքենա ձեռք բերել, բայց ես ուզում եմ ավտոսրահից մեքենա ձեռք բերել, նորին չզիջող մեքենա, դուք, մենք, բոլորը կարող են գալ մեր ավտոսրահ։
Ունենք պատրաստի անթերի մեքենաներ․ հիմնականում մեր մեքենաները ներմուծված են ԱՄՆ-ից, ունեցել են ինչ-ինչ խնդիրներ, որոնք մեր մասնագետների կողմից վերանորոգվել են։ Շեշտեմ՝ մեքենաները վաճառում ենք նաև երաշխիքով․ ինչպես կվաճառի ավտոսերվիսը, որը վաճառում է 150 հազար դոլարանոց մեքենա՝ երաշխիքով, նույնպես և մենք՝ վաճառում ենք 8000 դոլարանոց մեքենա՝ երաշխիքով»։
Ավտոսպասարկման այս հսկայական և բազմաֆունկցիոնալ համալիրում մասնագետները փորձառու են, ինչը նշանակում է մեքենայի խնդրի ճիշտ ախտորոշում և ամենաօպտիմալ լուծման առաջարկում։
«Եթե դուք ունեք մեքենա, դուք մեզ հետ բացարձակ խնդիր չունեք, կարող եք բանալիները հանձնել և իմանալ, որ ապահով ձեռքերում է, ու մենք երաշխիքային սպասարկում կտրամադրենք Ձեզ։
Մենք տրամադրում ենք ծառայություններ, ամբողջական ծառայությունների համակարգ, որտեղից դուք ձեր մեքենան ստանալուց չեք կարող թերություն գտնել, որովհետև եթե դուք թերություն գտնեք, թերություն կգտնի ձեր ընկերը, հարևանն ու բարեկամը, իսկ այսօր լավագույն գովազդը գոհ հաճախորդն է»,- հավելեց Ժիրայր Վարդանյանը։
Էրեբունի ավտոշուկայի հարևանությամբ ընկերության հիմնական գրասենյակի տեղադիրքը մեծ առավելություն է տալիս, որպեսզի ավտոսեփականատերերը կարողանան մեքենան վաճառելուց առաջ կամ մեքենա ձեռք բերելուց հետո հատուկ նյութերով, մեթոդաբանությամբ և սարքավորումներով ամբողջական ավտոլվացում իրականացնեն։
CarRix-ի հաջորդ առավելությունը կին վարորդների համար է․ ընկերության ծառայությունների ցանկում առանձնահատուկ նշանակություն ունի կանանց սպասարկումը և նրանց հաճելի միջավայրում սպասելու հնարավորության ստեղծումը: Այս ամենը հնարավոր է այս ավտոսպասարկման կենտրոնում:
Ընկերության փորձառու խորհրդատուները կարող են վարորդին պրոֆեսիոնալ խորհրդատվություն տրամադրել, որը կողմնորոշիչ կլինի մեքենայի դետալների կամ նոր մեքենայի գնման վերաբերյալ որոշում կայացնելու հարցում:
Մանրամասները՝ տեսանյութում