Սահմանադրական հանրաքվեն. պետականաշինության հնարավոր սպառնալիքները. իրավական համակագում իրավունքի և օրենքի ուժի վտանգները. ՈԻՂԻՂ
Նիկոլ Փաշինյանը միայնակ չէ հեղափոխություն անում, այդ հեղափոխության գործում իմ և իմ ընկերների ավանդն էլ կա, որ բանը հասել է նրան, որ նա ստիպված է գնալ այդ քայլին, թեպետ, ես վստահ չեմ, որ այնուամենայնիվ, այդ քայլը նա կձեռնարկի մինչև վերջ: Այսինքն՝ այդ հանրաքվեն տեղի կունենա: Ցավոք, այդ վստահությունը ես այս պահին չունեմ, դրա համար ամեն կերպ խրախուսում եմ Նիկոլ Փաշինյանին և իր հետևորդներին, որ այդ հանրաքվեն իրագործեն: Բովանդակային առումով այդ հանրաքվեն, իհարկե, դատարկ է, այսինքն՝ որևէ բովանդակային առաջարկ, թե ինչպիսին պետք է լինի մեր պետությունը, այդ հանրաքվեն չի ներկայացնում, թվում է՝ դրանով նրանք մանր տեխնիկական խնդիր են լուծում՝ իրենց համար ոչ օգտակար ՍԴ կազմը փոխում են իրենց համար շատ ավելի հավատարիմ դատավորներով:
ՀՀԿ երիտթևի անդամ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Լևոն Նազարյանի համոզմամբ՝ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պետք է դրսևորի անհրաժեշտ քաղաքական կամք, հայտնվի հասարակության գիտակից հատվածի կողքին և Հանրաքվեի մասին օրենքը չստորագրի այնպես, ինչպես չստորագրեց «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Նազարյանը՝ ընդգծելով, որ, եթե Արմեն Սարգսյանը ցանկանում է, որ ժողովրդին հանրաքվեի և պլեբիսցիտի միջոցով դիմելու մշակույթն ամրապնդվի, ապա այստեղ առաջանում են մի շարք լրջագույն հարցեր։
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ ԱԺ ընդունած որոշումն այսօր ուղարկել է ՀՀ նախագահի աշխատակազմ։ Նախագահ Արմեն Սարգսյանը երեք օր ժամանակ ունի այն վավերացնելու համար։
168 Լրահոս
Այսօր 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը «Ադեկվադ» միաբանության նախագահ Արթուր Դանիելյանն է: Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել 22:50-ին:
Հայտնի են 2019-ի աշխարհի երջանիկ և դժբախտ, լավատես և հոռետես երկրները՝ ըստ «GALLUP International association»-ի:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացրած Սահմանադրության մեջ փոփոխություն իրականացնելու նախագիծը քննարկման դնելու, փետրվարի 6-ին նախագիծը հաստատող՝ հանրաքվե անցկացնելու մասին որոշումն ընդունելու շուրջ իրավաբանները, փաստաբանները պարբերաբար ահազանգում են գործընթացի հակասահմանադրականության մասին:
168 Մամուլի տեսություն
ՍԴ անդամների լիազորությունները դադարեցնելու գործընթացի հնարավոր ռիսկերն ու զարգացումները:
Առերևույթ հանցագործության հատկանիշներ, համենայնդեպս, սահմանադրական կարգի տապալման փորձի մասով, կարծես թե, անվիճելի է, և այդ կոնտեքստում պատգամավորների անձեռնմխելիության իրավունքի և դրանից օգտվելու անհագ ցանկության մեջբերումը մի քիչ զավեշտալի է. իմքայլական պատգամավորները, կարծես թե, ամնեզիայի լուրջ բարդեցված տարբերակով են տառապում, որովհետև մարդիկ խոսում են անձեռնմխելիության ինստիտուտից, երբ ամեն կերպ փորձում են ժխտել, որ նույն Սահմանադրական դատարանի նախագահն ու դատավորներն օգտվում են անձեռնմխելիությունից, հանրապետության Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն օգտվում է անձեռնմխելիությունից:
Հայաստանում երեկ տեղի ունեցավ հերթական խայտառակությունը, և երկու տարի անընդմեջ երկրում ընթացող հակապետական զարգացումները հասան իրենց կուլմինացիային, իսկ իշխող ուժը թաղեց և՛ ժողովրդավարությունը, և՛ մարդու իրավունքները։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ԱԺ Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը։
«Եթե այն անձը, որի վրա ենթադրաբար՝ ըստ մեղադրանքի, ճնշում է գործադրվել, ասում է, որ չի եղել նման բան, և գործում առկա այլ օբյեկտիվ ապացույցներն էլ չեն վկայում դրա մասին, ինչպե՞ս մենք այստեղ կարող ենք խոսել օրինական մեղադրանքի մասին: Ի դեպ, Վալերի Պողոսյանն իր ցուցմունքում նաև հստակ նշում է, որ դիմումի քննությանը չմասնակցելու պատճառը եղել է հիվանդությունը, և դա վկայող բժշկական տեղեկանքն առկա է գործում»,- ասաց Արմեն Գևորգյանի պաշտպանը:
«Աղանդավորներին ամեն կերպ փորձում են չդիպչել՝ շեշտելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 9-րդ հոդվածը, այն է՝ յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք, սակայն այդ կոնվենցիայի 2-րդ կետը կա. եթե դա վտանգում է ազգային, պետական, հասարակական շահը, այդ մարդու իրավունքը կարելի է սահմանափակել, ինչը մեզ մոտ չի արվում: Աղանդավորները հիմա կարող են ներխուժել ցանկացած մարմին, այդ թվում և՝ ուժային, ստանալ մուտք՝ ինֆորմացիոն բազա, և կարողանալ գործունեություն ծավալել: Պատկերացրեք՝ նա մտնում է թեկուզ ԴԱՀԿ-ի բազա, տեսնում է, որ ինչ-որ մեկը մեծ խնդիրների մեջ է, ներքաշում է կրոնական կառույց, խնդրի որոշ մասը լուծվում է, բայց այդ մարդը երևի 20-ապատիկ հատուցում է»,- մանրամասնեց Ալեքսանդր Ամարյանը:
Մանրամասներ՝ ապրիլյան դեպքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից. ՈւՂԻՂ
Եթե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առաջիկա ժամերին ստորագրի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 37 պատգամավորի ստորագրությամբ ներկայացված «ՀՀ Սահմանադրությունում փոփոխության» նախագիծը հանրաքվեի դնելու ԱԺ որոշումը, ապա մոտ 2 ամսից ՀՀ քաղաքացիները պետք է գնան ընտրատեղամասեր՝ ստորագրելու ՍԴ 7 դատավորի լրազորությունները վաղաժամկետ դադարեցնելու օգտին կամ դրա դեմ:
Որո՞նք են ստեղծված սահմանադրական խորը ճգնաժամից դուրս գալու օրինական ելքերը. Վարդան Այվազյան. ՈՒՂԻՂ
«Նոր կրոնական կառույցները՝ թավշյա հեղափոխության գործընթացներում: Աղանդներն այսօրվա ՀՀ-ում». ՈՒՂԻՂ
«Ի՞նչ վերադասավորումներ կարող են լինել ընդդիմության դաշտում. հնարավոր սցենարներ». Վիգեն Հակոբյան. ՈՒՂԻՂ
Գառնիկ Իսագուլյանի կոչը` արագ ձևավորել զուգահեռ իշխանություն. ՈՒՂԻՂ
«Այս իշխանությունը կյանքում չի համաձայնի հեռանալ». Վազգեն Մանուկյան
Փաշինյանին տագնապից ազատելու հույս ունեն, որ օր առաջ կարողանան Հրայր Թովմասյանին հեռացնել, բայց հասկացան, որ այն, ինչ ուզում եք անել, չի ստացվի, հիմա մի քիչ ավելի երկար տարբերակ են փորձում իրականացնել: Բոլոր դեպքերում, Թովմասյանը պարտված չի դուրս գալու, Փաշինյանն էլ չի հաղթելու: Ժողովրդի մտածող հատվածը ամեն ինչ տեսնում է, ասում է՝ այս ինչե՞ր եք անում, պարոնայք: Այդ գիտակից հատվածը եթե մեջքով թեքվի դեպի իշխանությունները, այդ իշխանություններն արդեն չեղածի հաշիվ են:
«Մի հատ գտեք ձեզ, բայց ոչ մեր հաշվին». Ալեն Սիմոնյանը՝ Էդմոն Մարուքյանին
«Ակնհայտ է, որ չի կարող նախագիծն այս ձևով գնալ հանրաքվեի, որովհետև արդեն իսկ հիմա, ըստ կանոնակարգ-օրենքի, մեր պատգամավոր Տարոն Սիմոնյանը ներկայացրեց, թե մերժումից հետո ինչ է լինում: Այսինքն ՝ այս ընթացակարգը սխալ եք տանում, բայց քանի որ բազմաթիվ ընթացակարգեր արդեն խախտված են, և դա էական չէ, խնդիրը դրված է, և խնդիրը ներկայացվեց այնպես, ինչպես ներկայացվեց, ես ուղղակի երկու բան եմ ուզում արձագանքել»,- ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների օրենքի քվեարկությունից հետո ունեցած իր ելույթում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Քանի դեռ մենք էստեղ ենք, ոչ մի գործադիրի ղեկավարի թույլ չենք տա մատ թափ տա խորհրդարանի վրա»
«Պարո՛ն վարչապետ, փաստորեն դուք ե՞ք որոշում ովքեր են հակապետական ուժեր, ովքեր՝ ազգի նվիրյալնե՞ր». Էդմոն Մարուքյան
«Նիկոլ Փաշինյանի ելույթի մի մասը Վահե Գրիգորյանի նամակից էր, մյուս մասը՝ հայտնի քրգործից». Էդմոն Մարուքյան