Ինչո՞ւ է հետաձգվել նոյեմբերի 9-ի եռակողմ հանդիպումը. Փաշինյանը պարզաբանում է

Եղե՞լ է արդյոք Պուտին-Ալիև-Փաշինյան օնլայն հանդիպման նախնական պայմանավորվածություն՝ նոյեմբերի 9-17-ի միջակայքում, եթե այո, ո՞վ է հրաժարվել և ինչո՞ւ:

Այս հարցին ի պատասխան՝ այսօր կազմակերպված ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Եղել է գաղափար նոյեմբերի 9-ին օնլայն եռակողմ հանդիպում անցկացնելու: Ես ասել եմ, որ այդ հանդիպման գաղափարը մեզ համար քննարկելի է և խնդրահարույց: Ես հստակ ասել եմ, անկեղծ մեր դիրքորոշումն արտահայտել եմ, որ նոյեմբերի 9-ը դժվար, ծանր և դառը օր է մեզ համար: Բայց եթե պարզվի, որ նոյեմբերի 9-ի արդյունքներով մենք կկարողանանք համաձայնվել կոնկրետ արդյունքի շուրջ, օրինակ, լուծել գերիների հարցը, ես պատրաստ եմ այդ դառնությունը վերցնել և մասնակցել այդ օնլայն համաժողովին: Հետո երբ պարզվել է՝ նման համաձայնության, ցավոք, չեմ կարող գալ, տեսակետները տարբեր են, ես պարզապես արձանագրելով, որ նոյեմբերի 9-ի սիմվոլիկան մեզ համար էդքան էլ լավը չէ, ես խնդրել, առաջարկել եմ, որ հանդիպումը տեղափոխվի նոյեմբերի 15: Դրանից առաջ եղել է առաջարկ՝ եկեք՝ նոյեմբերի 26: Ես ասել եմ՝ նոյեմբերի 26-ն էլ է ինձ համար ընդունելի»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս