Անհնազանդության ակցիաները շարունակվում են․ քաղաքացիները փակել են Սարյան–Պուշկին փողոցը․ ՈւՂԻՂ
Հայրենի մեր երկրում տեղ գտնող տագնապալից զարգացումներին և առկա մտահոգություններին ընդառաջ՝ Մենք հանդիպում ունեցանք նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ տիար Նիկոլ Փաշինյանի հետ։ Թելադրված երկրի առջև ծառացած և ահագնացող ներհասարակական լարվածությամբ, արտաքին և ներքին լուրջ մարտահրավերներով և վարչապետի անձի նկատմամբ հանրային վստահության պակասով՝ հայրաբար հորդորեցինք հանձնառություն ստանձնել և վայր դնել վարչապետի լիազորությունները՝ կանխելու համար հասարակական կյանքում ցնցումները, նաև հնարավոր բախումներն ու ողբերգական հետևանքները։
Կարմիր բերետավորները 5 րոպե տրամադրեցին ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներին
«Նիկո՛լ, մի՛ հանի ոստիկանությանն ու ԱԱԾ-ին մեր դեմ, դու պետք է հեռանաս, այլընտրանք չկա». Շարմազանով
Քաղաքացիները փակել են Աբովյան-Մոսկովյան խաչմերուկը. ՈՒՂԻՂ
Անհետ կորած զինվորի ծնողը վերջնաժամկետ է ներկայացնում և պահանջում է վերադարձնել որդուն
«3 անչափաս երեխա ունի տղաս, ու 50 օր է՝ ոչ մի բան նրա մասին չեն ասում». զինվորի ծնող
Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կեդրոնական Վարչութեան Կրօնական ու Քաղաքական ժողովներու ներկայութեան, հետեւեալ հայրապետական պատգամը կ’ուղղենք մեր ժողովուրդի զաւակներուն.-
Իշխան Սաղաթելյանը հանդես է գալիս «Հայրենիքի փրկության շարժման» ուղերձով
«Մենք կառավարություն չունենք, պետություն չունենք, որ երեխան գնաց, իր կյանքից գնաց, որ էսօր ոչ մեկին մի պատասխան չեն տալիս, չեն ասում՝ ամեն մեկը մի տան տղամարդ են, երեխեք ունեն: Երկու կոպեկ երեխու կաթի փողը կտրեցին»,- լրագրողների հետ զրույցում Էջմիածնի զորամասի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ նշեց անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը՝ հավելելով, որ 72 ժամ հետո այդ զինծառայողները համարվել են անհետ բացակայող, և աշխատավարձներն այլևս չեն տրվել:
Ազգային ժողովն այսօր 68 կողմ, 2 դեմ ձայներով ընդունեց որոշման նախագիծ, որով հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդրի հրատապ թեմայով քննարկումը կանցկացվի ոչ թե բաց, այլ փակ նիստով։ Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրեց, որ դիմել են ԱԺ նախագահին նիստը փակ անցկացնելու համար, որպեսզի չվտանգվի ռազմագերիների անվտանգությունը։
Անհետ կորածների հարազատները կրկին բողոքի ակցիա են իրականացնում Էջմիածնի զորամասի դիմաց. ՈՒՂԻՂ:
ԱԺ նիստը` ՈՒՂԻՂ:
Ռազմական փորձագետը շեշտեց՝ անգամ ամենամարտունակ բանակին է հնարավոր մատնել պարտության. «Կարելի է զարգացումներն այն կերպ ուղղորդել, որ ուղղակի բանակը պարտվի, և աղետի առջև կանգնի պետությունը: Դու ուղղակի անում ես այնպիսի քայլեր, որով ինքդ քո սեփական զինված ուժերի մարտունակությանը հասցնում ես հարված: Իհարկե, դա արվում է էլի ու էլի ծղրտան դեմագոգիայով, հայրենասիրական շղարշով պատված»:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն, Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Սեդրակ Ասատրյանն է։
Որևէ մեկն այսօր չի ասում, իհարկե, բացի Էրդողանից ու Ալիևից, որ կա միջազգային իրավունք։ Մարդիկ ԱԺ-ում նստած կա՛մ խաբեբա են, կա՛մ հիմար, որովհետև եթե այսօր մարդիկ ասում են, որ մեկ հոգին խաբել է բոլորին, ապա կա բանաձև՝ խաբողը սրիկա է, խաբվողը՝ հիմար։ Մենք պետք է ընտրենք՝ խաբվե՞լ ենք, թե՞ ոչ, անձամբ ես չեմ խաբվել։ Այդ հայտարարությունը հրադադարի համաձայնագիր է, որն իր հրադադարի վերաբերյալ բովանդակային մասից բացի, պարունակում է միջազգային իրավունքին հակասող բոլոր դրույթները, և Հայաստանի խորհրդարանում նույնիսկ այսօր մենք այդ մասին չենք լսում։
«Աներկբա է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա և պետք է հեռանա իր թիմի հետ միասին, բայց այդ հեռացման գործընթացը պետք է տեղի ունենա Ազգային ժողովում, որովհետև մենք չենք կարող մեզ թույլ տալ քաղաքացիական բախումներ»,- ասաց Գրիգորյանը։
«Մեր բակ» կոչվող՝ առաջին հայացքից գունավոր մանկապարտեզն այնքան էլ գունավոր չի եղել Վիկտորյա Ռստակյանի զույգ աղջիկների՝ 2.5 տարեկան Եվայի ու Արփիի համար: Նրանք մանկապարտեզ հաճախել են ընդամենը 3 օր: Ծնողները նկատել են, որ երեխաներն իրենց տարօրինակ են պահում:
18-ամյա Արամե Գրիգորյանը Պաշտպանության բանակի 2 ամսվա զինծառայող էր, երբ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց Արցախի դեմ: Հետախուզական դասակում ծառայող երիտասարդը, իր խոսքով, նոր էր սկսել ծանոթանալ զինվորական կյանքին, երբ իր ու զինակիցների սովորական կիրակնօրյա առավոտը փոխվեց:
Հայտնի է, որ մեկ տասնյակից ավելի զոհ ունենք և բազմաթիվ եզդիների, հատկապես՝ ժամկետային զինծառայողների ճակատագրեր անհայտ են: Կամավորականներից էլ ունենք, որ մինչև այս պահը նրանց մասին տվյալներ չունենք:
«Մեր դիրքորոշումը միանշանակ եղել է բացասական, այդ խնդրահարույց հարցերին ավելացնեմ նաև, իմ կարծիքով՝ ևս մեկ պետական շատ կարևոր խնդիր, որը ոտնահարվում է, օրենք է խախտվում, դա «Լեզվի մասին» օրենքն է: Այդ օրենքում նշվում է, որ ՀՀ բոլոր կրթական և մասնագիտական հաստատություններում հայոց լեզվի քննությունն ու ուսուցումը պարտադիր է, սակայն այս նախագիծը, ի խախտումն այդ օրենքի, շարունակում է առաջ տանել այն ուղեգիծը, ըստ որի՝ հայերենն այսպես ստորադաս լեզու է: Ընդ որում, սրան միացավ նաև Կառավարության նիստերից մեկի ժամանակ ընդունված քննությունների առարկայացանկը, որտեղ հայերենը դարձավ կամընտրական առարկա՝ անգլերենի հետ զուգաշարում»,- նշեց Նարինե Դիլբարյանը:
Էդմոն Մարուքյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Մոսկվայում մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:
Երևանի քաղաքապետը խմբակցությունների հետ հանդիպել է մեկ հարցով՝ այն է՝ բյուջեում պարգևատրումների ֆնոդի հարցը. Խաժակյան
«Կազմակերպված վարչապետի հետ կազմաքանդել են մեր բանակը, կամավորական խմբերը և շարունակում են այդ գործընթացները». Սավել Շահինյան
«Ներկա քաղաքական իշխանությունը տապալել է երկրի անվտանգությունն ապահովելու հանձնառությունը. հեռանալուն այլընտրանք չկա». Հայկ Դեմոյան
Թուրքագետը խոսեց նաև անելիքներից. «Առաջինը՝ կարծում եմ՝ իրատեսություն, այսինքն՝ մեր բոլոր ծրագրերը պետք է կառուցված լինեն իրատեսության վրա, երկրորդը, գուցե կոպիտ հնչի, բայց ապատգիտացում ՝ վերլուծական և քաղաքական դաշտի ապատգիտացում, որովհետև այս վերջին տարիներին դիլետանտիզմը հոշոտել է այդ համակարգերը՝ բերելով նման հետևանքների: Այս նույն ամբիոնից խոսում էին լավ թուրքերի մասին և այլն. այդ բոլորը բոլորիս ծանոթ է, հայտնի է:
Մենք չենք էլ ունեցել ազգային բանակ. գեներալիտետը ռուսական ակադեմիա է անցած ու դաստիարակություն ստացած. Գագիկ Գինոսյան
«Այսօր 300-ից ավելի մեր երիտասարդներ անտառում են, նրանց ոչ ոք չի՛ օգնում, որովհետև ունենք իմպոտենտ կառավարություն». Արամ Սարգսյան
«Կապիտալի արտահոսք է տեղի ունենում, իսկ պետական պարտքի չափը սահմանափակում է դրսից վարկ վերցնելու հնարավորությունը». Արկադի Խաչատրյան