Բիզնես խորհրդատու Արեն Ափիկյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանի կողմից մերժում ստանալուց հետո Ադրբեջանն Արցախի ազատագրված տարածքներին տիրանալու հարցը այլ կերպ փորձեց լուծել՝ Սորոսի և օտար գործակալական ցանցի միջոցով իշխանափոխություն իրականացրին Հայաստանում, իշխանության բերեցին Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին, որն էլ հանձնեց Արցախը:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն է։
Ազգային ժողովի այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ կրկնեց այն միտքը, որ ինքը որևէ պարագայում չի երկխոսի այն քաղաքական ուժերի հետ, ովքեր իր հետ խոսում են հարկադրանքի կամ սպառնալիքի լեզվով։ Քաղաքական լեքսիկոնով Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունները նշանակում են, որ ինքը մերժում է սպառնալիքը՝ որպես քաղաքական պայքարի միջոց։ Ընդհանուր առմամբ, ընդունելի մոտեցում է, եթե Նիկոլ Փաշինյանը հետևեր նույն կանոնին և սպառնալիքի լեզվով չխոսեր։ Ընդ որում, նա սպառնալիքի լեզվով խոսում է ոչ միայն ու ոչ այնքան՝ քաղաքական ուժերի, որքան՝ սեփական քաղաքացիների հետ։
«Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, ես մի քիչ համաձայն չեմ, որ հրաժարական տա ու գնա հանգիստ ապրի, հասարակության համար շատ կարևոր է իմանալ ամենավերջին մանրամասները»,- այսօր Ազգային ժողովի դիմաց ընդդիմության կազմակերպած հավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց դերասան, բեմադրիչ Վիգեն Ստեփանյանը:
«Եթե մենք գործ ունենայինք հոգեպես առողջ մարդու հետ, եթե մենք գործ ունենայինք հայրենիքի նկատմամբ թեկուզ աննշան սիրո զգացում ունեցող մարդու հետ, հրաժարականի տեքստը պետք է լսեինք անմիջապես նոյեմբերի 10-ին»,- այսօր Ազգային ժողովի շենքի դիմաց՝ հավաքի ժամանակ 168.am-ի հետ զրույցում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:
Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունն անցնում է` զենքը ցուցարարների կողմ ուղղած
Հայաստանի կառավարությունն ի վիճակի է պաշտպանելու Հայաստանի շահերը. Փաշինյան
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված՝ Թուրքիան միշտ երեք նախապայման է առաջ քաշել՝ Արցախի հարցը, որի դեպքում, եթե ադրբեջանանպաստ լուծում ստանար, ապա Թուրքիան պատրաստ էր Հայաստանի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ։ Երկրորդը՝ Հայոց ցեղասպանության հարցը, այսինքն՝ միջազգային ճանաչման դադարեցումը, և երրորդը՝ Թուրքիայի տարածքային ամբողջականությունը։
«Ապշած եմ: Սիրելի ժողովուրդ, ի՞նչ է, հացի գինը 50 դրամով պիտի թանկանա, որ բազմապատկվի՞ մեր ձայնը: Մենք հայրենիք ենք կորցրել: Արթնացե՛ք թմբիրից: Եվ շարունակում ենք այդ հայրենիքը կորցնել: Ցավալին սա է: Այսօր երկրում բացարձակ անիշխանություն է: Երկիրն այսօր անտեր է: Այսօր վարչապետը միայն ու միայն զբաղված է սեփական աթոռն ամեն գնով պահելով: Բայց ժամանակ չունի սահմաններով, բանակով զբաղվելու, բանակը համալրելու, որ հայ ժողովուրդը պաշտպանվի»,- նշեց Տոնոյանը:
Փաշինյանն առաջարկում է փակ ռեժիմով քննարկում սկսել
Ինչո՞ւ չի հեռանում. Փաշինյանը մանրամասնում է
«Լսի՛ր, այ դավաճան, հիշո՞ւմ ես՝ ո՞նց էիր Աբաջյանի կեղծ պապիկին բերել ու քեզ չինական Մոնթեի տեղ դրել»
«Ղեկավարել եմ բանակը, մենք գնացել և հաղթել ենք: Այժմ նույնպես ասում եմ ձեզ՝ գնանք միասին կհաղթենք, սա երկար տևել չի կարող: Ինչքան տևի՝ այնքան ավելի կործանում է Հայաստանի համար: Ծնկի իջած՝ ողորմություն ենք խնդրում այս ու այն երկրից: Նորից ոտքի կանգնենք, գնանք առաջ: Առջևում ես տեսնում եմ՝ մենք ոնց ենք նորից դառնալու հզոր, արդար պետություն: Բոլորս միասին՝ դեպի հաղթանակ»,- խոսքը եզրափակեց Վազգեն Մանուկյանը:
«Ես էլի ձեզ ու մեզ բոլորիս ուզում եմ կոչ անել՝ միջոցը չխառնել նպատակին, օրինակ՝ հրաժարականը ոչ թե նպատակ է, այլ միջոց: Հետևաբար՝ պետք է հասկանանք, թե ինչ նպատակ ունենք մեր առաջ և ինչ խնդիր ենք ուզում լուծել: Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ հրաժարական տալու կամ չտալու միջոցով ունեմ այլոց շարքում մի շատ կարևոր խնդիր, որի մասին խոսել եմ ապրիլի 9-ին հաջորդած իմ առաջին ուղերձում»,- ԱԺ-ում այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, որը Փաշինյանին դատարկ թուղթ և գրիչ տվեց, որպեսզի նա իր հրաժարականի դիմումը գրի:
«Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Ղարաբաղի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար»,- ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Սոթքի հանքի վարչական շենքը գտնվում է հայկական կողմում. ճշգրտումներ են կատարվել
Հրաժարական պահանջող մարդկանց 100 %-ը հրաժարական էր պահանջում դեռ 2018 թ․ հուլիսից սկսած. Փաշինյան
Փաշինյանը չպատասխանեց հարցին՝ Արցախը հանձնելու փաստաթուղթը պարտադրված և ստիպվա՞ծ է ստորագրել, թե՞ կամավոր
«Հասկանալի է՝ հնարավորինս պետք է փորձենք այնպես անել, որ այս միջգերատեսչական խմբի արված աշխատանքը նույնպես տեսանելի լինի, բայց ես ուզում եմ վստահեցնել, որ ՀՀ սահմանից այս կողմ՝ դեպի մեր կողմ, որևէ բան զիջված չէ և զիջված չի կարող լինել:
«Պարո՛ն վարչապետ, երկրում իրավիճակ է փոխվել, այն Հայաստանը, որտեղ ընտրվել եք վարչապետ, այլևս չկա»
«Ես ամաչում եմ մտնեմ դասարան, չեմ կարողանում նայել իմ աշակերտների աչքերին»
Նիկոլ Փաշինյանը դավաճան է, և բոլոր այն անձինք, ովքեր պաշտպանում են դավաճանին, կրկնակի դավաճան են: ԱԺ-ի մոտ ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:
«Ես շարունակելու եմ գծել առանց Նիկոլի Հայաստանի քարտեզ». Գրիգոր Բեգլարյան
«Ես չեմ հավատում, որ կան հայեր, որոնք մի կտոր լափի համար պատրաստ են վիզները ծռել թուրքի առաջ»
Խորհրդարանում ընթանում է Կառավարության հետ հարցուպատասխանը, որին մասնակցում են միայն «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, ԲՀԿ-ն չի մասնակցում:
«Հիշո՞ւմ եք, որ պատերազմի առաջին օրերին այս շենքում՝ թիվ 1 ամբիոնից, Փաշինյանն ասաց, որ՝ եկեք պայմանավորվենք, որ մենք մեզ պարտված չենք համարելու: Այստեղ մարդ կա՞, որ որևէ բան պայմանավորվել է Փաշինյանի հետ, այստեղ մարդ կա՞, որ պատրաստ է հաշտվել այդ պարտության հետ: Ու ի՞նչ է անում Փաշինյանը. նախարարին խորհրդական է սարքում, մարզպետին՝ պատգամավոր, կամ՝ հակառակը: Այ ընկեր, բանջարեղենների տեղերը փոխելուց արդյունքը չի փոխվում»,- ԱԺ-ի մոտ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքի ժամանակ ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Սա մեր ազգային ինքնասիրության համար պայքար է». Գոռ Սարգսյան
«Այսօր կարմիր քարտով Նիկոլ Փաշինյանին ասում ենք՝ քո տեղը պատմության աղբանոցն է». Գեղամ Մանուկյան
«Եղել է պետական մասշտաբի աննախադեպ դավաճանություն. Նիկոլ Փաշինյանը պետք է լռի և սպասի իր դատաստանին»
«Չի մնալու. Ամանորն առանց դավաճան Նիկոլի է լինելու». Արթուր Վանեցյան