Ես ի՞նչ ասեմ Արման Սարոյանին, հատկապես որ ննջեցյալների մասին ոչինչ չեն խոսում. Արշակ սրբազան
Մենք չենք ընդունում Արշակ սրբազանի մեղադրանքը. այնպես չէ, որ բավարարված ենք. Ռուբեն Մելիքյան
Տևական ժամանակ Տավուշի մարզի Բերդավան համայնքի դպրոցի աշակերտներն ու Նոյեմբերյանի պետական քոլեջի մի քանի ուսանողներ Բերդավան գյուղի դպրոցի տարածքում ծաղրում են ասմունքող, հանդիսավար Լիանա Զուրաբյանի առողջական խնդիրներ ունեցող որդուն։
Դատարանը որոշակի սահմանափակումներ է կիրառել Արշակ Սրբազանի նկատմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Արշակ սրբազանը որ ինձ տեսավ, ասաց՝ հո բան չի՞ եղել… Երբ իմացավ լուրը, ասաց՝ Սրբազանը մենակ կմնա. Հարությունյան
Արշակ սրբազանը հաստատակամ է իր այն դիրքորոշման մեջ, որ մինչ կալանքը ուներ. Տեր Հակոբ
Վահագն Չախալյանի ինքնազգացությունը դատարանում վատացավ՝ շտապօգնություն կանչեցին
#ՀԻՄԱ. ԱՐՇԱԿ ՍՐԲԱԶԱՆԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ԱԱԾ ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻՑ. #ՈՒՂԻՂ
«Սրբազան պայքար» շարժման աջակից Վահագն Չախալյանը երիկամների խնդիր ունի։ Այս մասին նա դատարանին հայտնեց Բագրատ սրբազանի և «Սրբազան պայքարի» 17 աջակցի գործով դատական նիստի ժամանակ։
Ես առանձնապես կոշտ քննադատություն Արման Թաթոյանից չեմ լսել. համագործակցություն չունեմ. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դատարանի բակում պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը փորձում ստվերել նախկին նախագահների անունները, պատասխանեց.
Ես նշել եմ՝ ինչ ուժերի եմ պարտվել. Փաշինյանի ջանքերը բավարար չէին իշխանափոխության համար. Սերժ Սարգսյան
Այսօր դատարանի բակում լրագրողները ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից մեկնաբանություն խնդրեցին՝ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի այն հայտարարության վերաբերյալ, որ «Վազգեն Սարգսյանին էլ խփեցին այնպես, ինչպես փորձում էին խփել Նիկոլ Փաշինյանին»։
«Դեռևս արձագանքներ չկան, բայց զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր մշտապես փորձել են, հիմա էլ են փորձում ընտրությունները հակադրել իմպիչմենթին։ Տասն անգամ ասել ենք, հիմա տասնմեկերորդ անգամ ասենք՝ անկախ որևէ հանգամանքից, իմպիչմենթ լինի թե չլինի՝ ընտրություններ լինելու են։ Դրանք հերթական ընտրություններ են, որ կարող են հետաձգվել միայն ու միայն եզակի դեպքերում, որոնց չանդրադառնամ»,- այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով ՀՀԿ ԳՄ նիստում ընդունած հայտարարության և դրա շուրջ եղած արձագանքների մասին։
Վերաքննիչ դատարանը նախագահ Սերժ Սարգսյանի անմեղությունը կասկածի տակ չի դրել. Ամրամ Մակինյան
Պայքարելու եմ այնքան, մինչև այս իշխանությունը հեռացվի՝ ճշմարիտ խոսքից վախենում եք. Արթուր Սարգսյան
Դատարանի նիստերի դահլիճում ներկաները Բագրատ սրբազանի հետ միասին աղոթեցին
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով՝ մարտի 4-ին ՀՀԿ ԳՄ նիստում ընդունված հայտարարությունը քաղաքական օրակարգում կարևոր հարց է։
«Իմպիչմենտի» կոնտեքստում միասնական ճակատում իշխանության մարդիկ էլ կլինեն. Դանիելյան
#ՀԻՄԱ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ. #ՈՒՂԻՂ
«Չենք մոռացել Վազգեն Սարգսյանի պատգամը»,- այս մասին այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում 168․am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին։
#ՀԻՄԱ. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ ԵՎ 17 ԱՐԴԱՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ. #ՈՒՂԻՂ
Խաղաղության մասին բարբաջողը, երեք պատերազմ է բերել մեր գլխին. Սամվել Նիկոյան
«Մի բան ունեմ Վազգենին ասելու՝ Վազգեն, մեզ կներես»,- այս մասին այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ Մարգարիտ Եսայանը՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին։
«Երբ Փաշինյանը խոսում է խաղաղությունից, կարծես աշխարհի ամենաանբարոյականը խոսի սրբություններից»,- այս մասին այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում 168․am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը՝ Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցելով սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա հիշատակին։
Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է. ՀՀԿ անդամները Եռաբլուր են այցելել
Մենք պետք է մտածենք, թե ինչպես Հարավային Կովկասը դարձնենք ամենաանվտանգ, գրավիչ միջանցքը
Վազգեն Սարգսյանի ժառանգությունն այժմ փորձում են մսխել. Նանե Կարապետյան