ADM դայմոնդս ադամանդի գործարանի ղեկավարները` ներկրվող և արտահանվող ադամանդի հումքի քանակների մասին. ՈւՂԻՂ
Սիրանուշ Սահակյանը և Լևոն Գևորգյանը` Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ վճռի մասին. ՈւՂԻՂ
«Ինչ ջուռի մարդ ասես` կա Ազգային ժողովում». Վաղարշակ Հակոբյանն առաջարկում է մտածել որոշներին իրենց խոսքերի համար պատասխանատվության ենթարկելու մասին
«Վահագն Հովակիմյանը բարդ կացության մեջ է, պետք է որոշի՝ ինքն է դատվո՞ւմ, թե՞ Բուքիքիոն ու Սերժ Սարգսյանը». Էդմոն Մարուքյան. ՈւՂԻՂ
«Գալու է ժամանակը՝ էս դիմակները հանելու ենք, եկեք անենք այնպես, որ դրանք հանելուց հետո դեմքներս կորցրած չլինենք հանկարծ». Վարազդատ Կարապետյան
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Կուսակցությունների համար անցողիկ շեմն առաջարկվում է 6-ի փոխարեն դարձնել 4. փոփոխություններ՝ «Կուսակցությունների մասին» օրենքում
«Ողջունում եմ «Լուսավոր Հայաստանի» վերադարձը, եթե եկել են, ուրեմն բավարարված են տրված գնահատականներով». Արարատ Միրզոյան
«Վարչապետն արդարացրեց բռնությունը, ԱԺ նախագահը ծափահարեց, հիմա էլ երկակի ստանդարտներ է կիրառում». Մարուքյան
«Ժողովրդավարությունից խոսացողները դեմ են, որ վերացվի այն, ինչը սահմանափակվել է նախկինների կողմից». Էդմոն Մարուքյան
Գևորգ Պետրոսյանի հեղինակած նախագիծը հերթական անգամ չընդգրկվեց նիստերի օրակարգ
«Պատգամավորին Դուք չե՛ք կարող դահլիճից դուրս հրավիրել, Սահմանադրությունը կարդացեք». Մարուքյանը՝ ԱԺ նախագահին
«Ես չեմ խուսափի այս բառն օգտագործելուց, այս պահին Գագիկ Խաչատրյանի նկատմամբ խոշտանգում է տեղի ունենում, որովհետև եթե նախկինում խոսում էինք վատ վերաբերմունքի մասին, այսօր սա վերածվեց խոշտանգման»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի ընթացքում ասաց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը՝ ընդգծելով, որ իր պաշտպանյալն ունի վիրահատության կարիք, և, եթե այն, ինչպես նշում են մասնագետները, չիրականացվի, ապա հնարավոր է՝ հաշմանդամության խնդիր ի հայտ գա:
Գյուղատնտեսության մեջ գիտելիքը բազմաթիվ խնդիրներից մեկն է, բայց ոչ այս օրհասական պահի ամենակարևոր խնդիրը: Գիտելիքի պակասը միշտ էլ զգացվում է, և ոչ միայն՝ գյուղատնտեսության ոլորտում, այլ՝ բոլոր բնագավառներում: Այսօր շատ գերատեսչությունների ղեկավարներ, երկրորդ-երրորդ դեմքեր՝ ոչ միայն կառավարման փորձի, այլև՝ գիտելիքի պակաս ունեն: Ասել՝ գիտելիքը գյուղատնտեսության ամենաառաջնային խնդիրն է, թույլ տվեք համաձայնել վարչապետի հետ այնքանով, որ խնդիրներից մեկը կարող է լինել: Գյուղատնտեսության մեջ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք առաջացել են շատ վաղուց, և խնդիրներ, որոնք առաջանում են ամեն պահի:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իշխանությանը ժամանակ էր տվել մայիսի 8-ին Ազգային ժողովում կատարված դեպքերին իրավական ու քաղաքական գնահատական տալու համար, սակայն վարչապետի կողմից հնչեց նման վարքագիծը խրախուսող ելույթ, իսկ Հատուկ քննչական ծառայությունն էլ հայտնեց, որ կատարվածում հանցակազմ չի տեսնում, ուստի մենք որոշեցինք վերադառնալ և այսուհետև մասնակցել նիստերին։
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար (1993-1995 թթ.), 1995-1999թթ. ԱԺ պատգամավոր և ԱԺ ֆինանսատնտեսական հանձնաժողովի նախագահ, Բանկերի միության նախկին նախագահ , Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն պետական հիմնադրամի տնօրեն տնտեսագետ Արմեն Եղիազարյանն է:
«Դոմինանտ են մնում նախկին խաղացողները, պատճառ եք ուզո՞ւմ, կարող եմ ասել». Գևորգյանը՝ Բագրատյանին
«Բանանի շուկայում մենաշնորհի մասին խոսք 100 տոկոսով չկա». Գեղամ Գևորգյան
«Էդ չգիտե՞ք, թե ովքեր են դիմակներ ներկրողները, չգիտեք՝ կասեմ». Զոհրաբյանը՝ ՏՄՊՊՀ նախագահին
Կապանում իրավիճակը չի հանդարտվում. ՈՒՂԻՂ. paratv
Լարված իրավիճակ Կապանում. ՈՒՂԻՂ
Իշխանությունը հասկանում է, որ հանրային վստահության այն աստիճանը, որը երբևիցե ունեցել է, ուղղակի գոյություն չունի: Իշխանությունը շատ լավ հասկանում է, որ սոցիալական խնդիրները ծանրանում են, և ինքն ունակ չէ դրանք լուծել, ու այս ֆոնին միջին քաղաքացու համար ամենավերջին հարցն է հանրաքվեի իրականացումը: Բացի այդ, քաղաքացիները շատ լավ ականատես են եղել, որ այն մեկ դատավորը, որին նշանակելու հնարավորություն է ունեցել իշխանությունը, ո՞վ է դարձել և ինչպիսի՞ վերաբերմունք ունի հարկատուների ու պետության նկատմամբ: Եվ այս ապատիայի ֆոնին իշխանությունները հասկացել են, որ տապալելու են հանրաքվեն, ուրեմն ինչո՞ւ գնալ հանրաքվեի:
«Տիգրան Աթանեսյանի ընտանիքի անդամների վրա հարձակումը ցուցիչ է մի շատ վատ բանի, և սա նշանակում է, որ մենք այլևս ժողովրդավարության մասին խոսել չենք կարող։ Սա նշանակում է, որ իշխանական թիմում չկան մարդիկ, որոնք պետք է արագ արձագանքեին նման դեպքերին։ Սա նշանակում է նաև, որ այսպիսի դեպքերը՝ կրակոցները, մարդկանց իրար դեմ տրամադրելը, գնալով ավելի է խորանալու, և սա տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի գիտությամբ»,- ասաց Աճեմյանը՝ նշելով, որ երկրում ծավալվող ատելության և անհանդուրժողականության մթնոլորտը բումերանգի էֆեկտ ունի, և այն ուղղվելու է նաև դեպի այն տարածողները։
«Ես ավելի քան համոզված եմ, որ այն, ինչ-որ տեղի է ունեցել, ունի կազմակերպիչներ: Այդ ստահակները չեն դա անում, կան կազմակերպիչներ և հաշվի առնելով կապերը իշխանության հետ, շատ սերտ կապերը, համոզված եմ, որ այդտեղից էլ գալիս է, որովհետև ինչո՞ւ պետք է նախ էդ հարձակումը լիներ, ինչո՞ւ պետք է ընտանիքիս վրա, ու ինչո՞ւ պետք է անընդհատ նշեին իմ փաստաբան լինելը, իրենց կյանք ուտելը և մնացածը: Չեմ կարող ասել, թե իրենց կոնկրետ ցուցում են տվել՝ էս ձևով անել, բայց էն, որ իրենց ոգևորել են ու ասել են, որ կարող են դա անել ու երևի թե մարսել, դա է»,- այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով 2 օր առաջ իր տան վրա կատարված հարձակմանը:
Տիգրան Աթանեսյանը` իր բնակարանի վրա հարձակման մասին. ՈւՂԻՂ
Երբ ուշադրությամբ հետևում եմ կորոնավիրուսի դեմ պայքարին միտված Կառավարության գործողություններին, ինձ մոտ տպավորություն է, որ ամեն ինչն արվում է պահի դրությամբ պայմանավորված՝ ընդամենը տեսարաններ ապահովելու համար։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ նշելով, որ համավարակի դեմ պայքարում միակ ճիշտ որոշումն արտակարգ դրության սահմանումն էր, սակայն այստեղ էլ խնդիրներ ունենք, որովհետև միջոցառումները կատարում են ուղղակի նկարելու և հեռուստացույցով ցույց տալու համար, մի հատ էլ՝ հետն արդարանում, թե ամբողջ աշխարհում է վիճակն էսպիսին։
Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ուղիղ
Նիկոլ Փաշինյանի իշխանության առաջին օրվանից էլ պարզ էր, որ այս իշխանությունը, որը եկավ ժողովրդավարական բարեփոխումների դրոշի ներքո, գնալով եվրոպական տարածքում դառնում է, երևի թե, ամենաավտորիտար, անհանդուրժող և ամենակոռումպացված իշխանություններից մեկը և օգտագործում է ցանկացած միջոց ընդդիմախոսներին ճնշելու համար՝ հատկապես արտակարգ դրության պայմաններում։
Երեկ կառավարության դիմաց ռեստորանների սեփականատերերը և աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ոլորտը վերագործարկելու պահանջով: Ակցիային մասնակցում էր նաև դերասան Սարգիս Գրիգորյանը, որին և ևս մի քանի անձանց ոստիկանները բերման էին ենթարկել: Ոստիկանությունից նշել էին, թե ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ hոդվածը խախտելու պատճառով:
Խնդիրը սկսվեց այն պահին, երբ կարևոր ժամանակահատված բաց թողեցինք, այսինքն՝ ուշ ձեռնարկվեցին գործողությունները: Սա շատ կարևոր է, և ընդհանրապես, ոչ միայն այս կորոնավիրուսի պայմաններում, այլ ընդհանրապես, վերջին տարում մեր երկրում հաճախ ճիշտ ժամանակահատված ընտրելու խնդիր է առաջանում: Դա հենց հետհեղափոխական շրջանից տեղի ունեցավ, պայմանական անվանենք՝ հեղափոխություն, բայց ես կասեի՝ իշխանափոխություն, որովհետև հեղափոխությունը կոմպլեքս երևույթ է, իր մեջ պարունակում է տարբեր գործառույթներ, որոնք մինչ այժմ իրականացված չեն: Այդ իսկ պատճառով ես կանվանեմ իշխանափոխություն: