Հավաք՝ Ստեփանակերտում գտնվող ռուսական բազայի մոտ
Իրավիճակը Նիկոլ Փաշինյանի կեցավայրի շրջակայքում` 23.00-ի դրությամբ
«Նիկոլ Փաշինյանն ու այս կառավարությունը՝ իրենց բոլոր քայլերով, թե՛ պատերազմից առաջ՝ անցնող 2.5 տարիներին, թե՛ պատերազմի ընթացքում հասցրին նրան, որ նոյեմբերի 9-ին ստորագրեն այդ ամոթալի փաստաթուղթը: Միգուցե ամսի 9-ին արդեն վիճակն այնպիսին էր, որ չէին կարող չստորագրել, բայց ինչի՞ արդյունքում հասանք դրան»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Գոռ Սարգսյանը՝ ընդգծելով՝ Նիկոլ Փաշինյանը ամբողջ պատերազմի ընթացքում և մինչև օրս էլ ավելի շատ ուշադրություն դարձրեց ներքաղաքական խնդիրների, քան արտաքին թշնամու խնդրի վրա:
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված զինվորների ընտանիքների փոխհատուցման գործընթացն ավելի է արագացրել. եթե մոտ երկու շաբաթ առաջ հիմնադրամը հասցնում էր հատուցում տրամադրել շաբաթական 50 ընտանիքի, ապա վերջին երկու շաբաթվա ընթացքում հատուցումների ծավալը հասել է 100-ի, աշխատանք է տարվում այդ թիվը 200-ի հասցնելու ուղղությամբ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, ներկայացնելով հիմնադրամի այս օրերի գործունեության ծավալները, ասաց «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։
«30 տարվա մեջ և բոլոր ժամանակներում ստեղծել են պետությանը մոտ կանգնած մտավորականներ՝ տալով կոչումներ, պարգևներ, ամառանոցներ, ու հենց այդ կոչումների բեռն է ծանրացել՝ թույլ չտալով մտավորականին ծառայել իրենց կոչմանը»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, թև չի հասկանում՝ ինչո՞ւ 2018 թվականին ի աջակցություն Փաշինյանի Սերժ Սարգսյանից ստացած կոչումները վերադարձնող մտավորականները նույնը հիմա չեն անում, սակայն ճանաչում է շատերի, որոնք սպասում են, որ սահմանները բացվեն, և հեռանան երկրից։
Քաղաքացիներն իրենց բնակարաններից ողջունում են դեպի Սորոսի գրասենակ երթի մասնակիցներին
«Ալիևն ու Էրդողանը շատ լավ հասկացել են, որ իրենց դիմաց մարդ չկա․ ինչ ուզում, հայտարարում են»․ Հրանտ Մելիք–Շահնազարյան
Չկա ավելի մեծ դավաճանություն, քան Արցախը հանձնելն է. Նարեկ Սամսոնյան
Մենք գիտենք, թե սորոսականները ադրբեջանցիների հետ ինչ մերձեցման երեկոներ էին կազմակերպում․ Նարեկ Մալյան
Ես հուսով եմ, որ ՀՀ-ում շուտով իշխանությունները կհարգեն ոստիկանի ուսադիրները
«Մի կորցրեք ձեր արժանապատվությունը, դուք դավաճան խեղկատակի ծառաները չեք». Նարեկ Մալյան
Այսօր մի խումբ ընդդիմադիր գործիչներ հավաքվել էին ՀՀ Ոստիկանության շենքի մոտ: Իրավաբան Ռուբեն Մելիքյանը, որ բազմիցս իրականացրել է բերման ենթարկվածների պաշտպանությունը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ ակցիայի վայրը պատահական չէ ընտրված, ուղերձ ունեն ոստիկաններին:
Քաղաքացիների բողոքի ակցիան՝ ոստիկանության շենքի դիմաց. ՈՒՂԻՂ
Արարատի մարզում ադրբեջանական ահաբեկիչների կողմից խոցված ու բռնկված ռուսական ուղղաթիռում զոհված երկու օդաչուներին նվիրված հուշատախտակ բացվեց Երասխում՝ դեպքից մեկ ամիս անց: Միջոցառմանը ներկա էր ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, որն իր ելույթում շեշտեց հայ-ռուսական դարավոր բարեկամության կարևորությունը, որի խորհրդանիշներից մեկը դարձավ նաև այս հուշատախտակը:
Պետք է դաս լինի, որ հասկանան, որ հեշտ լուծումներ չեն լինում, վերաբաշխողական լոգիկան չի աշխատում, պետք է աշխատես, որ զարգանաս, ինքդ քո մասին շատ մեծ կարծիք պիտի չունենաս։ Հայաստանում իշխանափոխությունն անխուսափելի է, որովհետև վստահություն չունեցող իշխանությունները չեն կարող առկա խնդիրները լուծել:
Բաքվի բռնապետը հստակ հայտարարեց, որ իրենք հավակնում են նաև այն տարածքներին, որոնք կազմում են ՀՀ զանազան մասեր՝ Երևանը, Սյունիքը և Սևանը: Այս ֆոնին, նաև այն ֆոնին, երբ Թուրքիայի նախագահը խոսում է ցեղասպան Էնվեր փաշայի պիղծ հոգու լուսավոր լինելու մասին, մեր կողմից գնում է նման ուղերձ, սա շատ տարօրինակ է և կասկածելի է, թե ինչ ենք մենք ուզում հաղորդել այս ուղերձով մեր թշնամուն, երկրորդ՝ մեր հասարակությանը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար (1993-1995 թթ.), 1995-1999թթ. ԱԺ պատգամավոր և ԱԺ ֆինանսատնտեսական հանձնաժողովի նախագահ, Բանկերի միության նախկին նախագահ, Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն պետական հիմնադրամի տնօրեն տնտեսագետ Արմեն Եղիազարյանն է:
Հայաստանում ստեղծված իրավիճակի պատասխանատուները նախևառաջ այն մարդիկ են, որոնք 2018 թվականին գնացել և կողմ են քվեարկել Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին։ Այս վիճակի մեղավորները այն 850 հազար քաղաքացիներն են, որոնց սխալ ընտրության պատճառով մենք ունեցանք և՛ հազարավոր զոհեր, և՛ տասնյակ հազարավոր վիրավորներ, և՛ հազարավոր քառակուսի կիլոմետրերի կորուստ, ուստի ամենաճիշտ լուծման ճանապարհն այն է, որ նրանք, […]
«Նիկոլ Փաշինյանը առաջնորդվում է ջեբկիրի հոգեբանությամբ». Իշխան Սաղաթելյան
Մոմավառություն ԵՊՀ-ի բակում՝ ի հիշատակ զոհվածների. ՈՒՂԻՂ
Երևանն այսօր. Առանց մեկնաբանության
Մայրաքաղաքում այսօր տեղի ունեցած Արժանապատվության երթին մասնակցում էր նաև ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, նա մեկ անգամ ևս ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանն օր առաջ պետք է հեռանա:
«Սա մեր բողոքի ակցիան է մեր արժանապատվության, մեր ինքնասիրության համար, երկրում առկա դավաճանական քայլերի համար, հաղթանակի իրավունքը մեզանից գողանալու համար»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սևան-Երևան մայրուղին փակած քաղաքացիներից մեկը:
«Այսօր Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիներ իրականացնում են անհնազանդության ակցիաներ, դավաճան Նիկոլի հրամանով մեր ընկերներից շատ շատերին՝ մի քանի հարյուրների, բերման են ենթարկել ոստիկանության բաժիններ: Այս քայլով Նիկոլ Փաշինյանը փորձում է ջլատել մեր պայքարը, բայց արդյո՞ք կստացվի նրա մոտ կասեցնել մեր պայքարը»,- Ֆրանսիայի հրապարակում ակցիայի մասնակիցներին դիմեց «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Ես չեմ մեղադրում ոստիկաններին. ոստիկանները մոլորված են և կատարում են դավաճանի հրամանները»․ Վանեցյան
Քաղաքացիները պատշգամբներից ողջունում են «Արժանապատվության երթի« մասնակցիներին
Զանգվածաբար բերման են ենթարկվում քաղաքացիներ
«Ժողովո՛ւրդ, դո՛ւրս եկեք փողոց, հասկացե՛ք, որ վիճակն օրհասական է». Արթուր Վանեցյան
«Աղջկան թողեք…». ոստիկանները քաշքշում են Փաշինյանի հրաժարականը պահանջող երիտասարդ աղջկան