«Կոնկրետ հիշեցում, թե որտեղ է Նիկոլը, իր հիմար հալով, մեզ բոլորիս փորձում կրկին հիմարի տեղ դնել». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլական քարոզիչները շարունակում են ապարդյուն ջանքեր գործադրել՝ «սաղ մինչեւ մեզ պրծած էր, մենք ի՞նչ անեինք» տխմար եւ անբարո գիծը տանելու համար։

Ինչ ասես, որ չեն փորձել հորինել, ֆռռացնել, ստել, նենգափոխել։

Օրերս նրանց մեդիաաղբանոցներից մեկը սույն ադրբեջանամետ քարոզչության համատեքստում հիշատակել է 2008-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված Մայնդորֆյան հռչակագիրը, որով իրականում Ադրբեջանը ստիպված է եղել ընդունել Մադրիդյան սկզբունքները որպես Արցախի խնդրի կարգավորման հիմք։

Ներառյալ, ուշադրություն, Արցախի ժողովրդի ինքնորոշնան իրավունքը։

Այս կարճ տեսանյութով ավելի կոնկրետ հիշեցնում եմ, թե ինչի մասին է խոսքը, եւ որտեղ է կրկին Նիկոլը, իր հիմար հալով, մեզ բոլորիս փորձում դնել հիմարի տեղ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031