«Դուք տեսաք, որ մի քանի ժամ շարունակ ամբողջ, այսպես կոչված, պետական համակարգը քար լռություն էր պահպանում, լուռ էր Կառավարությունը, լուռ էր ՊՆ-ն, լուռ էին բոլոր պատկան մարմինները: Դե իհարկե, սա վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հրաժարականի հերթական լուրը չէր, որ, իրար հերթ չտալով, հերքեին բոլոր պատկան մարմիններն ու մամուլի խոսնակները, այստեղ գործ ունեինք 100-ավոր զինվորների ճակատագրի հետ, որոնց անդրադառնալու կարիքն ընդհանրապես պատկան մարմինները չտեսան»,- ասաց Տոնոյանը:
«Փաշինյանը ինքնասպանություն չի գործելու, որովհետև նա տղամարդկություն չունի». Նաիրա Զոհրաբյան
«ԱԱԾ հարգելի սպաներ, կանգնեք ազգային երազանքի վերականգնման կողքին». Արփինե Հովհաննիսյան
«ԱԱԾ ծառայողներն ամենաինֆորմացվածն են և գիտեն, որ գժին չի կարելի թողնել պետության ղեկին». Անդրանիկ Թևանյան
Երևանում այսօր մեկնարկած «Արժանապատվության երթը» շարունակվում է: Երթը մեկնարկել էր Կրկեսի հարակից տարածքից: Հազարավոր քաղաքացիներ քայլերթով անցան Գլխավոր դատախազության շենքի մոտով, ապա հաջորդ կանգառը եղավ ոստիկանության կենտրոնական մասնաշենքի դիմաց: Քայլերթի մասնակիցներից ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կոչով դիմեց ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին՝ ասելով, որ նա պարտավոր է կանգնել ժողովրդի կողքին:
«Նիկոլի սիրտը չի ցավում հայոց զինվորի համար. դու ի՜նչ գերագույն հրամանատար ես». երթի մասնակից
Երևանում այսօր ժամը 17:00-ին մեկնարկեց ընդդիմության կազմակերպած հերթական «Արժանապատվության երթը», որին կրկին հազարավոր քաղաքացիներ էին մասնակցում: Երթի ընթացքում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ այսօր հանդիպել է վերջին օրերին գերեվարված զինծառայողների հարազատներին, որոնց գերեվարման տեսանյութերը հայտնվել էին համացանցում, սակայն իշխանությունները հերքում են: Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորը կոչով դիմեց Նիկոլ Փաշինյանին:
«Առանց Նիկոլ, Հայաստան». Երևանի մետրոն այս պահին:
Բազմահազարանոց երթ՝ Երևանում
Պարզվե՞լ է արդյոք, թե ովքե՞ր են ներկա գտնվել զորքերի լրահամալրումը դադարեցնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած քննարկմանը, ով ինչ կարծիք է հայտնել դրա վերաբերյալ: Հիշյալ հարցի շուրջ հարցաքննվե՞լ է արդյոք ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, թե՞ ոչ:
«Եթե մենք ուզում ենք փրկել Հայաստան պետությունը, դավաճան Նիկոլը պիտի հեռանա». Նաիրա Զոհրաբյան
Այսօր Արժանապատվության երթի մեկնարկից առաջ ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը լրագրողների հարցերին ի պատասխան, անդրադառնալով այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձին, ասաց, որ գնահատում է նրա քաղաքական և բարոյական պատասխանատվությունը:
«Առանց Նիկոլ Հայաստան». մեկնարկում է Արժանապատվության երթը. ՈՒՂԻՂ
Պետք է արձանագրել, որ չնայած առկա ծանր մարտահրավերներին՝ Արցախի Հանրապետության անկախությունն ու Սահմանադրությունը գործում են նույնությամբ, դեռ ավելին՝ մեզ պարտավորեցնում են առավել վճռականորեն շարունակել իրենց պատմական, արժեքային ու իրավաքաղաքական հիմքի՝ Արցախյան շարժման պայքարն ու ոգին: Հարկ է արձանագրել նաև, որ միջազգային հարաբերություններում մարդու իրավունքների պաշտպանությունը մնում է զուտ հռչակագրային ցանկություն, որի ապահովման ուղղությամբ միջազգային հանրությունը հիմնականում չի կատարել իր ստանձնած պարտավորությունները՝ աչք փակելով հայության հանդեպ կատարված մարդկության դեմ հանցագործության աղաղակող փաստերի առջև:
Այսօր վաղ առավոտից անհետ կորած և զոհված զինծառայողների հարազատները հավաքվել են ՊՆ-ի դիմաց: Պահանջում են անհապաղ քայլեր ձեռնարկել իրենց զինծառայողներին կամ նրանց դիերը գտնելու համար: Նրանց մի մասին հաջողվել է ներս մտնել:
«Իմ երեխու խումբն օգնության է կանչել, էսքան ժամանակ էս քամբախ երկիրը երեխեքին չի կարողանում օգնի»․ անհետ կորած զինծառայողների հարազատներ
Անհետ կորած զինծառայողների ծնողները կոտրեցին ՊՆ դարպասի ճաղավանդակը
Անհետ կորածների հարազատները կոտրել են ՊՆ-ի դուռը և ներս մտել. ՈՒՂԻՂ
Քաղաքացիները փակել են Գյումրի-Բավրա ավտոճանապարհը՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
«Մարդուժը, հասկացանք՝ պետք էր, բայց բոլոր մարդկանց մոտ էլ ընդամենը 1 «Կալաշնիկով» ավտոմատ էր, 4 «մագազին» պատրոն, և կռվում էինք ԱԹՍ-ի դեմ: Եթե փոքր ԱԹՍ-ներ էին, կարողանում էին սովորական «Կալաշնիկովով» խոցել, բայց մեծերի դեմ անզոր էինք: Մենք անմիջական մարտի 4-5 անգամ ենք բռնվել, մնացած պատերազմը օդային էր, իսկ մեր օդը բաց էր: Օդը հնարավոր էր փակել, եթե հիմա էլ փորփրեն՝ կտեսնեն, որ Ռուսաստանի կողմից զինտեխնիկան եկել է Հայաստան, բայց չի հասել Արցախ, հիմա Թուրքիա են ուղարկել, թե Ադրբեջան են ուղարկել… Համենայնդեպս, Արցախ՝ մեզ մոտ, ինչ պատերազմը սկսել է, միայն Ցորի զորամասից եկել է մի քանի տասնյակ հրանոթ, բայց դրանից բացի՝ Հադրութի կողմի վրա ոչ մի զինտեխնիկա չի եկել»:
«Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելուց հետո պնդում եմ՝ Փաշինյանը որքան հնարավոր է շուտ պետք է հեռանա, նա ունակ չէ իրավիճակը ճիշտ գնահատել։ Նիստից որևէ բան ասել չեմ կարող, բայց այն մարդիկ, որոնք այսօր խոսում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատելու մասին, կա՛մ տգետ են, կա՛մ դավաճան։ Ես վախենում եմ, որ Թուրքիան առաջինը քայլ անի, ասի՝ եկեք, բացենք սահմանները։ Մտավախություն ունեմ, որ Թուրքիայի հետ սահմանները բացելու հետ կապված քողարկված խոսակցություններ են գնում»,- ասաց Աբովյանը՝ ընդգծելով, որ Թուրքիան սահմանները բացելու համար Հայաստանի առաջ դնելու է պայմաններ, որոնցից մեկով պահանջելու է չճանաչել Հայոց ցեղասպանությունը։
«Հայ ժողովրդի միասնական պայքարը շարունակվում է հանուն հայրենիքի փրկության: Այսօր բազմաթիվ քաղաքացիներ հաղթահարելով իրենց սուգը, իրենց անձնական ողբերգությունը, պարտությունը, դուրս են եկել պայքարի հանուն ՀՀ ապագայի ու հայրենիքի փրկության»,- «Արժանապատվության երթի» ավարտին նշեց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վստահ է, որ հանրային ճնշման հետ՝ Նիկոլ Փաշինյանն այլ ելք չի ունենալու, քան հեռանալը. նա պետք է արագ հեռանա և դրանով ցույց տա, որ գոնե մի փոքր մտածում է երկրի մասին։
«Չխփե՜ք». ինչպես հեռացրեցին սադրիչներին երթի շարքերից
Այսօր երթից հետո՝ Ֆրանսիայի հրապարակում իր ելույթի ժամանակ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը վստահեցրեց, որ մենք հզոր ազգ ենք, ուղղակի մի փոքր հիասթափված ենք, բայց ոտքի կկանգնենք:
«Մենք բոլորս միասին, հանուն մեր հայրենիքի, հանուն Հայաստանի և Արցախի՝ ոչ ենք ասում այս դավաճան իշխանություններին, այս սրիկաներին, որոնք խաբելով մեզ՝ բերին-հասցրեցին այս աղետալի վիճակին: Արդեն մի քանի օր մենք շատանում ենք, մեր շարքերը համալրում են շատ-շատ արժանապատիվ մարդիկ, մեր շարժումը, հայենիքի փրկության շարժումն իրականում միտված է միայն մի բանի՝ փրկել մեր հայրենիքը կործանումից»,- հայտարարեց Արթուր Վանեցյանը:
«Յուրաքանչյուր մարդու համար, երևի, ամենադժվարն է իր հայրենի հող ու ջուրը կորցնելը: Սա հիմնական պատճառն է, որ ես մասնակցում եմ այս երթին, արժանապատվության՝ հանուն մեր ժողովրդի արժանապատվության:
Քաղաքացիները պատուհաններից բղավում են՝ «Նիկո՜լ, դավաճան
Այսօր «Արժանապատվության երթի» ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն առաջարկեց ծափերով ողջունել այն սպաներին, որոնք այս օրերին դուրս են գալիս համակարգից ու հրաժարվում են կատարել իրենց համար անընդունելի հրամաններ:
Հանրապետության Հրապարակը՝ այս պահին