Բաժիններ՝

«Հարավկովկասյան երկաթուղուց» կատարված գողությունը բացահայտվեց

Մայիսի 17-ին Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում է ստացվել, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի տարածքից գողություն է կատարվել: Նախնական տվյալներով՝ ընկերությանը պատճառվել էր հինգ միլիոն դրամի վնաս:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Գյումրի քաղաքի 33-ամյա երկու բնակիչ: Նրանք ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031