Բաժիններ՝

Ռուսաստանը պատրաստ է զինադադարի, եթե Ուկրաինան դադարեցնի զորահավաքն ու զենք չստանա․ Նեբեզնյա

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ Մոսկվան բաց է հրադադարի հնարավորության նկատմամբ, սակայն միայն Ուկրաինայի կողմից մի շարք պայմանների պահպանման պարագայում։

Նա նշել է, որ հրադադարի համար անհրաժեշտ է, որպեսզի Ուկրաինան ժամանակավորապես դադարեցնի զորահավաքի գործընթացը, իսկ Արևմտյան երկրները դադարեցնեն զինվորական մատակարարումները Կիևին։«Մենք չենք հրաժարվում խաղաղ բանակցություններից, սակայն հրադադարի ցանկացած նախաձեռնություն իրատեսական կարող է համարվել միայն այն դեպքում, եթե ստեղծվեն համապատասխան պայմաններ»,– ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Հայտնի է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը նախատեսված է կայացնել հունիսի 2-ին՝ Ստամբուլում։ Ակնկալվում է, որ այդ հանդիպման ժամանակ ռուսական կողմը կներկայացնի իր հուշագիրը՝ հրադադարի պայմանների վերաբերյալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031