Բաժիններ՝

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը կալանավորված չէ, նման բովանդակությամբ տեղեկությունները կեղծ են և կոնկրետ նպատակներ հետապնդող. փաստաբան

Փաստաբան Ռոման Երիցյանը գրում է. «Հարգելի հայրենակիցներ և լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը կալանավորված չէ, նման բովանդակությամբ տեղեկությունները կեղծ են և կոնկրետ նպատակներ հետապնդող։ Ավելին՝ Սամվել Շահրամանյանի մասնակցությամբ քննվող որևէ վարույթով վերջինս մեղադրյալի դատավարական կարգավիճակ չունի։

Անդրադառնալով ՀՀ ԶՔԳ վարչությունում քննվող վարույթին՝ նշեմ, որ այդ վարույթով վերջինս հարցաքննվում է որպես վկա և այն նախաձեռնված չէ իր նկատմամբ։ Ինչ վերաբերում է հարցաքննությունների ինտենսիվությանը և դրանց շարունակականությանը, ապա դրանք պայմանավորված են միայն վարույթի ծավալով։

Միաժամանակ խնդրում եմ ըմբռնմամբ ու հարգանքով մոտենալ այդ վարույթի շրջանակներում տվյալներ չհանրայնացնելուն։ Ով-ով, բայց ես միշտ և հնարավորինս համագործակցել եմ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031