Այս առակը նման է նախորդին. այն ասում է, որ մի՞թե «կինը, երբ տասը դրամ ունենա և մի դրամ կորցնի, ճրագ չի վառի և չի ավլի տունը փութով ու չի փնտռի, մինչև որ գտնի:
Վան նահանգի Գևաշի շրջանում շարունակվում են Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցու սեպտեմբերի 9-ին մատուցվելիք պատարագի պատրաստությունները: Երեք տարվա դադարից հետո եկեղեցին նորից կբացի իր դռները հավատացյալ հոտի առաջ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ:
Օգոստոսի 25-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, հայ-գերմանական ֆորումի նախագահ Ալբերտ Վայներին:
Մեր կյանքում կան երևույթներ, որոնք բանտում են մեզ, զրկում ճախրանքի հնարավորությունից, դառնում են կուրության ու փոքրոգության պատճառ: Մենք բոլորս սրա մեջ ենք ապրում, և յուրաքանչյուրս մեր կերպ տանում ենք այս ամենի ծանրությունը:
Ծնվել եմ խորհրդային պարզ ընտանիքում: Ծնողներս շաբաթը մեկ-երկու անգամ եկեղեցի էին այցելում՝ մեզ իրենց հետ տանելով: Նախնիներս Պարսկաստանից էին` հավատացյալ մարդիկ:
Քրիստոսի պատգամներին անդրադառնալիս խնդիր է առաջանում. թեև Նա պարզ ու հստակ ձևակերպեց այն, ինչ ցանկանում էր ասել, բայց մեր ընկալման առումով ամեն բան ավելի բարդ է թվում:
Այսօր շատ է խոսվում այն մասին, որ երիտասարդները հեռացել են իրենց արմատներից և կրոնից, որ ներկայիս երիտասարդի մեջ բավարար հավատ չկա առ Աստված:
Երբ մարդն արթնանալուն պես վազում է ջրի մոտ, բայց ոչ թե ջուր է խմում, այլ սկսում է ինչ-որ բան փսփսալ ու պատմել, ապա պետք չէ վախենալ, նա խելագար չէ, ուղղակի որոշել է տեսած երազը «ջրին պատմել»։
Քրիստոս Իր մարմինը մեզ տվեց` դրանով Իր մեծագույն սերն արտահայտելով մեր հանդեպ: Ուրեմն, ոչ միայն սիրով, այլ նաև գործով Քրիստոսի Մարմնի անդամները լինենք, միավորվենք այդ մարմնի հետ:
Երբ մենք արարվեցինք, Տերն իր պատկերը շնորհեց մեզ, նաև` մտածելու, վերլուծելու կարողությունը և ըստ այդմ՝ բարին ամուր բռնելու շնորհը։
«Աստված մարդուն արարեց անարգ նյութից՝ երկրի կավից, և նրան պատվեց՝ տալով Իր պատկերն ու նմանությունը, բայց ի՞նչ ասել է Աստծո «պատկեր և նմանություն»:
Մինչ ինչ-որ մեկը եկեղեցում խնամքով մոմ է վառում իր աղոթքների իրականացման հույսով, երեքամյա Գրիգը սկսում է երգել «Happy birthday to you» և հերթով փչել եկեղեցում վառվող մոմերը։
Ինչ կասե՞ք կամ ինչպե՞ս կարձագանքեք, երբ անծանոթ մեկը կամ հենց ձեր հարազատն ասի՝ Աստված խոսել է ինձ հետ:
Սկսած XIII-XIV դարերից, երբ պատկերագրական սրբազան կանոնը նվազ խստությամբ էր պահպանվում, և մատյաններն ավելի ազատ և բազմազան դրվագներով էին նկարազարդվում, աստվածաշնչյան տեսարաններ են մուտք գործում կենցաղային ամենատարբեր մանրամասներ, այդ թվում՝ երաժիշտների ու նվագարանների պատկերներ, որոնք առավել հաճախ հանդիպում են «Ծնունդ», «Հարսանիք Կանայում», «Սաղմոսերգու Դավիթ թագավորը» և «Քրիստոսի Երկրորդ գալուստը» տեսարաններում:
Հուլիսի 22-ի երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն):
Հայաստանում ապրող գրեթե յուրաքանչյուր մարդ գոնե մեկ անգամ իր կյանքում արթնացել է շրջիկ վաճառականների ձայնից. «ժավելի սպիրտ», «լավ ավելներ՝ երկուսը մեկի գնով», «էժան ձմերուկ» և այլն:
«Տարիներ առաջ ինձ համար անհավատալի էր իրականացնել մի նախագիծ, որի շրջանակներում մեծահասակները պիտի նկարել սովորեին:
Ես դժվար բռնկվող մարդ եմ, շատ համբերատար եմ: Պատրաստ եմ առաջինը հանդուրժելու, զիջելու:
Պատկերացրեք կամ հիշեք, թե ինչպես են փոքրիկ երեխաները քայլել սովորում:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Կորյուն աբեղա Առաքելյանը` եկեղեցականին անհարիր վարքագծի ու հակականոնական ընթացքի համար:
Ոտաբոբիկ, կյանքի հարվածներին վարժ իմ ոտքերը՝ բոբիկ, մերկ, աշխարհի ցավերին դիմացկուն, քայլում են ու քայլում…, իսկ սիրտս… սի՛րտս ժամանակից շուտ անկողնուն գամված հիվանդի աղերսող աչքերի պես իմ կյանքի առաստաղին է նայում:
Քրիստոնեության և ամենատարբեր արվեստների միջև եղած աղերսների որոնման ճանապարհին մեր հաջորդ հանգրվանը ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի (Վոլոդյա Մարգարյան) հյուրընկալ արվեստանոցն է:
Իրանը պատրաստվում է հուլիսի 14-ին մեկնարկող եռօրյա հայկական տարեկան հավաքին:
Հուլիսի 10-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։
Կյանքը սիրում է նրանց, ովքեր սիրում են Կյանքը և գնահատում նրանց, ովքեր գնահատում են Կյանքը:
«Մենք մաղթում ենք, աղոթում ենք, որ Աստծո զորությամբ այս խնդիրը հարթվի, և մեր եկեղեցին վերագտնի իր անդորրը, աղոթական, ամենօրյա կյանքը, ինչը շարունակվում է, բայց հասկանալի է, որ ամեն հոգևորական հավատացյալ հոգու տագնապով է կանգնում աղոթքի և անհանգստություն ունի իր հոգեկան աշխարհում»։
Մեծարգո պարոն վարչապետ, ես էլ, ինչպես շատերը մեր ժողովրդի մեջ, հետևում եմ Ձեր հաջողություններին և ուրախանում, որ այստեղ կամ այնտեղ արդարության ծիլեր են ի հայտ գալիս և ժողովրդի համար դառնում հույսի և հավատի առհավատչյա:
Վանա լճի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում 3 տարվա դադարից հետո պատարագ կմատուցվի։