Հանգուցյալների հիշատակության օր. եկեղեցիներում նախատեսված է պատարագ և հոգեհանգստյան արարողություն

Հայ Առաքելական եկեղեցու բոլոր տաղավար տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց: Սուրբ Ծննդյան հաջորդող օրը՝ հունվարի 7-ին, ինչպես բոլոր տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիներին, մատուցվում է Սուրբ Պատարագ: Մայր Աթոռի Միաբանության մասնակցությամբ հունվարի 7-ին՝ ժամը 10:30-ին` Սուրբ Գայանե վանքում նախատեսված է Սուրբ Պատարագ և հոգեհանգիստյան արարողություն: Հանրապետության այլ եկեղեցիներում նույնպես արարողություններ են նախատեսված:

Դրանից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմներին՝ տոնի ավետիսը տանելով հանգուցյալներին, խնկարկում են և աղոթում նրանց հոգիների համար:

Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշել է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի Սուրբ Ծննդյան և մկրտության հիշատակումն է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031