Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմամբ պայմանավորված՝ Կոտայքի մարզի Մարմարիկ բնակավայրի տարածքով անցնող ճանապարհահատվածում վերագործարկվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 11-ին առաջին ընթերցմամբ քննարկել է Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքի նախագիծը:
Ռոսսելխոզնադզորը հունիսի 12-ից սահմանափակում է Հայաստանից ծագող և Հայաստանից առաքվող ամբողջ կարանտինային վերահսկողության ենթակա արտադրանքի ներմուծումը, ինչպես նաև այդ արտադրանքի տարանցումը Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ։ Արգելքը կգործի մինչև բեռնվող ապրանքների անվտանգության և հետագծելիության ապահովման հստակ մեխանիզմի մշակումը։
Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքի նախագիծ է ներկայացվել: Այս մասին տեղեկացնում է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Ռուբիկ Գրիգորյանին պատկանող հացամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, Մարտունի խոշորացված համայնք, Գեղհովիտ բնակավայր) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջները:
Երեխայի ինքնազգացողությունը վատացել է դեռևս էքսկուրսիայից տուն վերադառնալու ճանապարհին` ավտոբուսում: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշել է Օրգով գյուղի դպրոցի 12–ամյա աշակերտի մորաքույրը, անդրադառնալով երեխային քաղցրի միջոցով թմրանյութ տալու դեպքին։
Ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ էլեկտրոնային հսկողություն իրականացնելու համար ՀՀ ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումներին անհրաժեշտ է ձեռք բերել համապատասխան սարքավորումներ և ծրագրային համակարգ։
Այսօր կառավարությունը ընթացք է տվել օրենսդրական նախաձեռնության, որով առաջարկվում է վերանայել ակցիզային հարկով հարկվող ապրանքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը: Արդյունքում կթանկանան ծխախոտը, ալկոհոլը, դիզվառելիքը, բենզինը:
Հունիսի 11-ին՝ ժամը 09։44-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի Գետափնյա փողոցում պատնեշ է փլուզվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԶԼՄ-ները գրել էին, որ Բաղրամյան զորամարզադաշտում երեկ սպա է մահացել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Ucom-ը ներկայացնում է uPlay Սինեմա նոր բաժանորդագրության ծառայությունը, որը TV ծառայությունից օգտվող բաժանորդներին հնարավորություն է տալիս մեկ ֆիքսված ամսավճարի դիմաց օգտվել հայտնի ֆիլմերի լայն գրադարանից՝ առանց յուրաքանչյուր ֆիլմի համար առանձին վճարում կատարելու։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Ընտանեկան հացատուն» ՍՊ ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք. Երևան, Եղվարդի խճ․ 122/1) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի պահանջները, մասնավորապես՝
Գյումրիի փրկարարական ծառայությունները և քաղաքապետարանի աշխատակիցները շարունակում են հունիսի 11-ի գիշերը քաղաքում տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքների վերացման աշխատանքները: Ինչպես Sputnik Արմենիային հայտնեցին համայնքապետարանից, ինտենսիվ տեղումները սկսվելեն կեսգիշերից հետո։
Երեկ՝ հունիսի 10-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Շիրակի մարզում։ Կեսգիշերին հորդառատ անձրևն ու կարկուտը Գյումրի քաղաքի որոշ փողոցներում անհարմարություններ են ստեղծել թե՛ վարորդների, թե՛ հետիոտների համար։ Անգամ կային փողոցներ, որտեղ կարկուտի և անձրևաջրերի բարձրությունը հասնում էր 40-50 սանտիմետրի։
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 368 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 370.5 դրամ:
Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 11-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Հաղորդագրության մեջ նաև ընդգծվում է, որ վերջին շրջանում նմանօրինակ դեպքերն աճել են:
Աստծո նկատմամբ հավատքը հնարավոր չէ ձեռք բերել այնպես, ինչպես ապացույցների շարքի միջոցով ձեռք է բերվում որևէ գիտական ճշմարտություն: Մաքուր, բարի ու վերերկրային հոգիների առանձնաշնորհումն է հավատքը, որին ամեն մարդ՝ տգետ թե գիտուն, աղքատ թե հարուստ, տառապյալ թե երջանիկ ամեն մարդ կարող է արժանանալ. բավական է միայն մաքուր հոգի ունենալը: «Կիմանաս, եթե կամենաս Աստծո կամքը կատարել», սակայն քա՜վ լիցի, թե պիտի ամեն բան իմանանք, այլ այնքանը գեթ, որքանը որ բավական է մեզ ծնկի գալու և արցունքախառն ասելու համար. «Ների՛ր ինձ, Աստվա՜ծ իմ, ների՛ր Քո դեմ մեղանչելուս ու Քո նկատմամբ կասկած ունենալուս համար»: Ամեն:
Հայտնաբերվել է ընդհանուր 50 գրամ մարիխnւանայի փաթեթներ․ թմրանյnւթեր տեղադրողը ձերբակшլվել է: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից:
ՆԳՆ-ից հայտնել են, որ դեպքի վերաբերյալ հաղորդում է ուղարկվում նախաքննական մարմին։
Ծիրանի բերքահավաքը մոտենում է, սակայն գործադիրից դեռ չեն հստակեցնում՝ հայկական ծիրանին ինչ ճակատագիր է սպասվում, և, օրինակ, նախատեսվո՞ւմ է արդյոք նաև ծիրանն ընդգրկել արտոնությունների փաթեթի մեջ՝ դիտարկելով ԵՄ իրացվելիության հեռանկարը։
Դեպքի պատճառները դեռևս հայտնի չեն։ Շիրակի թեմի ներկայացուցիչները խոստացել են առաջիկայում անդրադառնալ միջադեպի հանգամանքներին։
Կարելի է արձանագրել, որ Թուրքիան աստիճանաբար անցում է կատարում ջրային ռեսուրսների ավանդական կառավարման մոդելից դեպի ջրային անվտանգության ռազմավարության, որտեղ ջուրը դիտարկվում է ոչ միայն որպես տնտեսական ռեսուրս, այլև որպես պետական դիմակայունության և տարածաշրջանային ազդեցության կարևոր գործոն։
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»։
Հունիսի 4-ին լուրեր էին տարածվել, որ Ռազմական ոստիկանության աշխատակիցները ՀՀ սահմանային անցակետերում վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագրեր են տրամադրում Ռուսաստանից Հայաստան ժամանող ՀՀ քաղաքացիներին։
Ջրամբարի այս տարվա բարձր լցվածությունը պայմանավորված է նաև բարենպաստ բնակլիմայական պայմաններով, առատ տեղումներով և ձնհալի արդյունքում ձևավորված զգալի հոսքագոյացմամբ, ինչը նպաստել է ջրային պաշարների էական համալրմանը։
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիշեցնում է, որ ԱԺ հերթական ընտրությունների արձանագրությունների քաղվածքները հրապարակված են ԿԸՀ կայքում ու կոչ է անում որևէ քաղվածքի հղում անելիս կեղծ տվյալներ չտարածել։
2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիության տրամադրման վերաբերյալ 805 դիմում մերժվել է, ԱԺ-ում այս մասին հայտնել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը։