Բաժիններ՝

Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհին այրվել է մոտ 16 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 1-ին, ժամը 19:21-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհի աջակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ: Հայտնում են ՀՀ ՆԳն փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել, որ հրդեհը բռնկվել է Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:15-ին, մարվել՝ 20:21-ին: Այրվել է մոտ 16 հա խոտածածկույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930