Բաժիններ՝

30-ամյա կինը դրամապանակ էր գողացել

Հոկտեմբերի 31-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ անհայտ անձը Աբովյան փողոցի խանութներից մեկում 41-ամյա կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ կային փող, բանկային քարտեր և վարորդական իրավունքի վկայական:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում քրեական հետախույզները պարզել են, որ գողությունը կատարել է Վեդիի բնակիչ 30-ամյա կինը:

Նա Աբովյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկի մոտ հայտնաբերվել, գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին: Անձնական խուզարկությամբ գողոնի մի մասը հայտնաբերվել է:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս