
Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ բախվել են «Զիլ»-ն ու «ՎԱԶ 21099»-ը․ կա զոհ

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16։20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ13 ավտոճանապարհի 85 կմ հատվածում՝ Քուչակ գյուղի վարչական տարածքում, բախվել են Շիրակի մարզի բնակիչ 37-ամյա Մխիթար Դավթյանի վարած «Զիլ» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 78-ամյա Ռաֆիկ Ներսիսյանի վարած «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով վարորդներից Ռ․ Ներսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։
Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։