Բաժիններ՝

Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 3-5 աստիճանով

Երևանում նոյեմբերի 2-ին, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Նոյեմբերի 3-ի երեկոյան ժամերին, 4-ին հնարավոր է կարճատև անձրև։

Մարզերում նոյեմբերի 2-ին, 3-ի գիշերը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 3-4-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-6, նոյեմբերի 4-6-ի գիշերը` ևս 3-5 աստիճանով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930