Արցախում մի շարք տնտեսվարողներ ապրանքը թանկ են վաճառել, հարուցվել է վարչական վարույթ
Խնդրում ենք զգոն լինել և պահպանել անվտանգության կանոնները:
2020 թվականի 44-օրյա պատերազմից 2.5 տարի անց Հայաստանի Հանրապետության տարբեր դիահերձարաներում տասնյակ մասունքներ կան, դրանց մի մասը նույնականացվել է, սակայն ծնողները չեն վստահում փորձաքննության արդյունքներին և չեն վերցնում դրանք, որ հողին հանձնեն:
Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնեց, որ 2022 թ. դեկտեմբերին ևս նույն խանութ-սրահից գողություն էր արել, ինչպես նաև 2022 թ. ընթացքում գողություններ էր արել Արշակունյաց պողոտայի առևտրի կենտրոնից:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոս Քրիստոդուլիդեսին Կիպրոսի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։
Այս տարվա սկզբից ՀՀ հասարակական-քաղաքական և իրավական կյանքում հայտնվեց նոր կամ լավ մոռացված հին կառույց՝ Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ), միայն թե այս անգամ՝ ընդլայնված կազմով:
Մի շարք կազմակերպությունների և անհատների կողմից պարբերաբար մարդասիրական օգնություն է ուղարկվում շրջափակման մեջ գտնվող արցախցիների համար, որը հավաքագրվում է Գորիս քաղաքում և հնարավորության դեպքում Արցախ հասցվում ռուս խաղաղապահների միջնորդությամբ:
Բացի այդ, Կ.Ղ.-ն, խախտելով Հողային օրենսգրքի՝ համայնքային սեփականության հողերի տրամադրման կարգը՝ առանց լիազոր մարմնի գրավոր հայտի և ավագանու համաձայնության՝ ևս ութ միավոր՝ ընդհանուր 5,78738 հա մակերեսով ջրային և գյուղատնտեսական նշանակության հողերը կրկին 25 տարի ժամկետով անհատույց հանձնել է Հայրենակցական միությանը:
Քաղաքացիները հաճախ են դժգոհում, որ երեկոյան 20։00-ից հետո երթուղային գտնել չի հաջողվում և ստիպված դիմում են տաքսիների օգնությանը։
Ադրբեջանը մասնակիորեն վերականգնել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, որը արգելափակել էր փետրվարի 8-ին:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Թուրքիայի Ադըյաման քաղաքում հանդիպել է հայ փրկարարների հետ:
«Տեղեկություն ստացանք, որ բերման ենթարկված անչափահասներին ոստիկանության բաժնում խոշտանգել են, ստորացրել, ընդհուպ գցել են գետնին, ոտքերը դրել են նրանց վրա, սուրճ են խմել, տարբեր բնույթի ծաղրուծանակի են ենթարկել նրանց»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց փաստաբան Հրանտ Անանյանը՝ անդրադառնալով Ոստիկանության Էրեբունու բաժնում իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու պահին բռնության ենթարկված փաստաբանների դեպքին, դրա նախապատմությանը, ինչպես նաև այս գործով նախաքննության ընթացքին:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննված վարույթի նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի եռամսյա վարժական հավաքներին զորակոչված թվով 6 զինծառայողները 2022 թվականի սեպտեմբերի 14-ին ինքնակամ թողել են մարտական դիրքերը։
Աբդուլլահ Օջալանը եղել է քրդական ազատագրական շարժման ղեկավար։ Հանդիսանում է նաև Քրդական բանվորական կուսակցության նախագահը, այժմ դատապարտված է ցմահ ազատազրկման թուրքական Էմրալի կղզում
Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Փետրվարի 15-ի ցերեկը, 16-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային գոտիներում՝ բուք։ Փետրվարի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան` 4-6 մ/վ: Փետրվարի 15-20-ը սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 15-ի ցերեկը, 16-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 16-ին […]
Վարչական դատարանում, որտեղ այսօր կայացավ 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի գործով դատական նիստը, ի աջակցություն Գալեյանների հավաքվել էին բազմաթիվ որդեկորույս ծնողներ:
Բնակարանը տաքացնելուն զուգահեռ՝ չմիացնել խոշոր այլ սարքավորումներ. «Արցախէներգոյի» զգուշացումը
Արցախում շրջափակման պայմաններում ծնված փոքրիկներն ու նրանց ծնողները մասնակցել են օրհնության կարգի
Ինչպես մինչ վերոգրյալ որոշման ուժի մեջ մտնելը, այնպես էլ այժմ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է ստանալ ահազանգեր պահեստազորում հաշվառված ՀՀ քաղաքացիներից՝ գործընթացի կազմակերպման և իրականացման թերությունների մասին։
Հիվանդանոցները պետք է բավարարեն որոշակի չափանիշների, նրանց հետ պետությունը կկնքի պայմանագրեր:
7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերը փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով տեղի են ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում։
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մահացածների թիվը հասել է 35.418-ի, իսկ վիրավորներինը՝ 105.505-ի։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո։
Ըստ հրամանագրի՝ պետական հանձնաժողովը եռօրյա ժամկետում պետք է քննարկի ու հաստատի տոնական միջոցառումների անցկացման համալիր ծրագիրը:
Վրաստանի արևելքում՝ Թբիլիսիից 59 կմ հեռավորության վրա, 3,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
«Գիտե՞ք՝ առերեսումներից ինչու մեր ծնողները հրաժարվեցին։ Փաստացի Քննչականում անելիք չունեինք։ Մնում էր՝ ոստիկաններն իրենց մեջ պարզեին, թե այդ հրամանն ով է տվել»,- 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայող Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը։ Վահիդը Հադրութից է, և նա էլ բախտակից ընկերոջ՝ Գալեյանի նման լավատես է՝ կարծում է, որ դատարանը վարչական տույժ չի կիրառի:
Ասել ենք՝ մի քիչ սպասենք, մինչև տականքը գնա. Գարիկ Գալեյան
«Մենք՝ ծնողներս, պատրաստակամ ենք, որպեսզի տեսնենք, թե վերջիվերջո դատարանն ի՞նչ է որոշելու։ Հետևողական ենք լինելու, բոլոր նիստերում գտնվելու ենք, տեսնենք՝ իրենց ճի՞շտ են պահելու, թե՞ ոստիկանների պես։ Կարծում եմ՝ դատավորն իրեն չի պահի ոստիկանի պես»,- իր գործով դատական նիստից առաջ ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը: Միևնույն ժամանակ հույս հայտնեց, որ իր կարծիքով՝ դատարավորը փորձելու է իրեն վարչական տուգանքի ենթարկել։
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է անձնագրերի և վիզաների վարչության աշխատակիցների կողմից կաշառք-գումարներ ստանալու բազմաթիվ դեպքեր:
Երեկ լուր տարածվեց, որ այսօր Թուրքիա է մեկնում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։