Բաժիններ՝

Արմավիրում դադարեցվել է դիզելային վառելիքի կետի գործունեությունը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (ՔՏՀԱ) մասնագետների կողմից 2024 թվականի նոյեմբերի 25-ին իրականացվել է հրդեհատեխնիկական հետազոտություն Արմավիրի մարզի Արաքս բնակավայրի Սեդրակ Գրիգորյան փողոց 45 հասցեում շահագործվող դիզելային վառելիքի վաճառքի կետում: Այս մասին հայտնում են ՔՏՀԱ տեսչական մարմնից:

Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում արձանագրվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են ստեղծում մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։

Հաշվի առնելով խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ դիզելային վառելիքի կետի շահագործումը դադարեցվել է՝ մինչև հայտնաբերված խախտումների ամբողջական վերացումը։

Բացի այդ, ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ համագործակցության արդյունքում օբյեկտը կապարակնքվել է։ Տեսչական մարմինը շարունակելու է հետևողականորեն իրականացնել վերահսկողություն՝ ապահովելով հրդեհային անվտանգության նորմերի պահպանումը և հանրային անվտանգությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031