Բաժիններ՝

Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել է 4 մեքենա

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին, «Վահագնի» թաղամասի և «Ուռենի» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են «Կամազ», «Mercedes» և 2 «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես  հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել 2 ավտոմեքենաների գազաբալոններն ու սահմանազատել են տարածքը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031