Լարված իրավիճակ՝ ՊՆ նախկին շենքի մոտ. ՈՒՂԻՂ
Դուբայ-Երևան չվերթով ՀՀ ժամանած քաղաքացին, կազմակերպության կողմից տրված լիազորագրով, ժամանակավոր պահպանության է հանձնել շուրջ 3367.2 կարատ մշակված ադամանդ՝ համաձայն ուղեկցող փաստաթղթերի։
Բացի այդ, պաշտոնավարման տարիներին անփույթ վերաբերմունք է դրսևորել աշխատանքի նկատմամբ և համապատասխան որակավորում չունեցող աշխատողներին աշխատանքից չի ազատել:
Շարունակելով հանցավոր մտադրությունը՝ 23-ամյա երիտասարդի ընկերը նյութապես շահագրգռելու եղանակով դրդել է Երևան քաղաքի բնակիչ իր 30-ամյա մեկ այլ ընկերոջ ավազակությամբ հափշտակել հիշյալ բնակարանում եղած գումարի մնացած մասը:
«Ժամանակին խնդրում էին, որ իրենց ձայն տայինք, իսկ այսօր, երբ ամեն մեկը լավ հարմարվել է իր նոր կյանքին, մենք էլ իրենց պետք չենք: Ոչ մի պաշտոնյա չի եկել մեզնով հետաքրքրվել, մենակ ոստիկաններին են մեր դեմ ուղարկում: Եթե այսպես շարունակվի, ապա վրաններ կխփենք Կառավարության շենքի մոտ, մենք ամեն ինչի պատրաստ ենք, քանի որ դրսում ենք հայտնվել…»:
Արցախում պետական պահուստից տրամադրվող ապրանքների թիվը կավելանա
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հորդորում է վարորդներին լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։
«Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել Ազատ գյուղի կացարանի հրդեհի ողբերգական դեպքով հարուցված գործի շրջանակներում սպա Եղիշե Հակոբյանի տված ցուցմունքից:
Նշվում է, որ երթևեկությունը կվերականգնվի հատուկ կարգադրությամբ:
Դատախազն, ուսումնասիրելով Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նյութերը, 2023 թվականի փետրվարի 16-ին, իր նախաձեռնությամբ ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Նա 2015 թ. ապրիլի 10-ից ՌԴ Նովոսիբիրսկի մարզի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի (Սպանությունը) մեղադրանքով:
34-ամյա արբաթցին ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:
Խոսվել է մասնագետների փոխանակման մասին, քննարկվել է «Էրեբունի» թանգարանում Էրմիտաժի անկյուն ստեղծելու հեռանկարը և Էրմիտաժում՝ «Էրեբունի» թանգարանում պահվող հնագիտական արտեֆակտներ ցուցադրելու ապագա հանգամանքը:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները փետրվարի 15-ին Երվանդ Քոչարի և Քաջազնունու փողոցների խաչմերուկում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 41-ամյա Դանիել Թ.-ին
Մեքսիկայի իշխանությունները հայտարարել են երկրում թմրանյութերի խոշոր լաբորատորիա հայտնաբերելու մասին, որտեղ արտադրվել են սինթետիկ թմրանյութեր, հաղորդել է Մեքսիկայի պաշտպանության նախարարությունը։
«Որտե՞ղ գտնեմ, փնտրեմ Աստծուն»,- հաճախ ենք ստանում այս հարցը և կամ էլ ինքներս ենք տալիս այն՝ ակնկալելով հստակ պատասխան։ Մենք փնտրում ենք Աստծուն՝ Լույսը, փնտրում ենք Նրան ամեն հնարավոր վայրում և կարծում ենք, թե չենք գտնում, սակայն ո՞րն է իրականությունը։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 15-ին բաժին է ներկայացել 27-ամյա Աննա Վ.-ն:
Մինչ կոնկրետ գործողությունների անցնելը` իրավապահները տարեց կնոջը տեղավորեցին հատուկ կացարանում:
Ամերիկացի հայտնի տիեզերագնաց Գարեթ Ռեյզմանը հրաժարվել է մասնակցել Ադրբեջանում անցկացվող Տիեզերագնացության միջազգային կոնգրեսին՝ շեշտելով Հայաստանի դեմ այդ երկրի ռազմական ագրեսիայի մասին: Տիեզերագնացն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը զորակցության հովվապետական այց է կատարել Հալեպ՝ աղետալի երկրաշարժից հետո զորակցությունը հայտնելու սիրիահայությանը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է սիրիահայերի «Գանձասար» պարբերականը։
Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում 28-ամյա արմավիրցին ներկայացել է ոստիկանություն:
ԱՄՆ Տեխաս նահանգում «Էլ Պասո» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Մեկնարկում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման երրորդ միջոցառումը: Միջոցառման նպատակն է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած՝ Արցախում փաստացի բնակվող և 2023 թվականի հունվարի 31-ի դրությամբ 18 տարին չլրացած երեխա ունեցող որոշ ընտանիքների տրամադրել միանվագ դրամական աջակցություն: Այս մասին հայտնում են Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից:
Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհից մահացած զինծառայողների ծնողների ներկայացուցչի գործառույթներն ստանձնած փաստաբանի կողմից վերջին օրերին հրապարակայնորեն արվում են հայտարարություններ, որոնք, որևէ աղերս չունենալով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված փաստական տվյալների հետ, ուղղված են իրականացվող քննության նկատմամբ տուժողների վստահությունը խաթարելուն, հանրության շրջանում տարածվող անհիմն, որոշ դեպքերում աբսուրդային ենթադրություններին ու ասեկոսեներին իրականության պատրանք հաղորդելուն։ Այս մասին նշված է ՀՀ քննչական կոմիտեի պարզաբանման մեջ։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անդրադարձել է Երևան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող Պաշխտպանության նախարարության նախկին վարչական համալիրի բնակիչներին տեղափոխելու մտահոգություններին:
Փաստի առթիվ Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Այս մասին ասաց Եվրոպայի խորհրդի ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխը Երևանում Եվրոպայի Խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թ.թ. ծրագրի մեկնարկի արարողությանը:
Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի գործկոմը կարող է որոշում կայացնել փետրվարին Ռուսաստանի Ժուռնալիստների միության անդամությունը սառեցնելու վերաբերյալ։
Փետրվարի 6-ի երկրաշարժի հետևանքով Թուրքիայում պաշտոնական տվյալներով զոհերի թիվն արդեն գերազանցում է 36 հազարը, վիրավորների թիվը ավելի քան 100 հազար է։
Հորդորում ենք ՊՆ նախկին վարչական համալիրի բնակիչներին դիմել Միասնական սոցիալական ծառայության տեղում աշխատող սոցիալական աշխատողներին կամ ՄՍԾ ցանկացած տարածքային կենտրոն