Բաժիններ՝

Արագած լեռան մերձակայքում ժամեր տևած որոնողական աշխատանքի արդյունքում արշավախումբը փրկվել է

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 1-ին ահազանգ էր ստացվել, որ Արագած լեռան մերձակայքում՝ Գեղարոտ գետի ջրվեժի տարածքում, 3 հոգուց բաղկացած արշավախմբի անդամներից երկուսն ընկել են լանջից, ունեն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Զանգահարողը արշավախմբի անդամ Լևոն Հարությունյանն էր։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են 20 հրշեջ-փրկարար, Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի 5 լեռնագնաց և ՀԷԿ-ին պատկանող մեկ ձնագնաց: Խմբի անդամներին տեղափոխող ավտոմեքենաները, ձյան սաստիկ տեղումներով պայմանավորված՝ ճանապարհային անանցանելիության պատճառով, տեղակայվել են մոտակա ՀԷԿ-ի տարածքում։ Մնացած ճանապարհը հրշեջ-փրկարարներն ու մասնագիտացված լեռնագնացներն անցել են ոտքով…

Երեք անդամներից բաղկացած արշավախմբի աղջիկներից մեկը բժիշկների հսկողության տակ է։ Ունի կոտրվածքներ, ոտքերը ցրտահարվել են։ Քթի հատվածում կոտրվածքներ է ստացել Լևոնը. վիրահատական միջամտություն է իրականացվել, առողջական վիճակը գնահատվում է կայուն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031