Հրազդանում ընթացքի մեջ են նաեւ թիվ 2 դպրոցի կառուցման աշխատանքները, որոնք կավարտվեն 2024 թվականի օգոստոսին:
Արդեն տևական ժամանակ է, Արագածոտնի մարզում գործող «Հայասի» ընկերության աշխատակիցները բողոքում են՝ աշխատել են գործարանում, սակայն աշխատավարձ չեն ստացել։ Այսօր ևս նրանք գնացել էին գործարանի մոտ և պահանջում էին իրենց աշխատավարձերը։
Հայ ռազմագերիների հետ անհատական հանդիպումներ են տեղի ունեցել, նրանց հնարավորություն է տրվել շփվել ընտանիքների հետ։
Լեռնային Ղարաբաղում հուլիսի 10-ին և 11-ին կտեղա կարճատև անձրև։
Քրեական վարույթով շարունակվում են ձեռնարկվել ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական ու վարութային գործողություններ:
Կատարվում է նախաքննություն:
Հայաստան ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արդեն այցելել է 1 մլն զբոսաշրջիկ։
Ահազանգի հիման վրա անմիջապես ձեռնարկվել են քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել են նշված անձանց մարմնական վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, շարժառիթը:
Նշվում է, որ առավոտյան և երեկոյան ժամերին հավելյալ գիծ կավելացվի:
Քաղաքապետի տեղակալն ընդգծեց, որ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար Երևանում այս տարի շուրջ 20 վերելակ կտեղադրվի:
Ավինյանն ընդգծեց՝ շենքերի տանիքներին որևէ ապօրինի շինարարություն այլևս չպետք է կառուցվի, քանի որ դրանք կարող են վթարային իրավիճակներ ստեղծել բոլոր այն շենքերի համար, որոնք նոր չեն:
Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Սյունիքի մարզի բնակիչներ 31-ամյա Գրիգոր Պողոսյանը, 29-ամյա Տիգրան Պողոսյանը և 72-ամյա Վալերիկ Թարվերդյանը։
Մեզ բաժանած մարդիկ չգիտեն ոչ միայն, թե ինչ է Հայրենիքը, այլև ընտանիքը, թե չէ չէին զրկի մեզ գոնե տեսակցելու կամ զանգելու հնարավորությունից։ Բայց մենք սա էլ կհաղթահարենք։
Պարզվել է, որ աղբավայրի կենտրոնական հատվածում՝ մոտ 1000 քմ տարածքում, այրվում է աղբ։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Հուլիսի 6-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Վանաձորի Աղայան փողոցում «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Սուրբ Գրքում հաճախակի ենք հանդիպում իրադարձությունների, որոնք կապված են քառասուն թվի հետ: Նոյի օրերին՝ ջրհեղեղի ժամանակ, քառասուն օր անձրև եկավ: Երբ Մովսեսն իր ժողովրդին հանում էր Եգիպտոսից, Իսրայելի որդիներն անապատում շրջեցին քառասուն տարի մինչև հասան Ավետյաց երկիր՝ Քանան: Սավուղը, Դավիթն ու Սողոմոնը քառասուն տարի թագավորեցին: Քրիստոս անապատում քառասուն օր ու գիշեր ծոմ պահեց մինչև Իր գործունեությունն սկսելը: Հարություն առնելուց հետո Նա երկրում մնաց քառասուն օր մինչև երկինք համբարձվելը:
Հուլիսի 7-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Նիսանի» չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։
Սարակապցի 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է:
Հուլիսի 9-ին, ժամը 15:40-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին գյուղում այրվում է խոտածածկույթ։
Հուլիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի մի խումբ մասնակիցների` ուղեկցությամբ համագումարի պատվավոր նախագահ բ. գ. դ, պրոֆեսոր Արա Բաբլոյանի։ Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպատան դիվանագիտական ծառայողները, այսինքն՝ դիվանագիտական անձնակազմի այն անդամները, որոնք ունեն դիվանագիտական աստիճան, վարորդական վկայական ստանալիս ազատված են պետական տուրքից։
Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ հուլիսի 7-ին կայացել է միջնադարի մեծ մտածող, բանաստեղծ, աստվածաբան, 12-րդ դարի հայոց կաթողիկոս Սուրբ Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված գիտամշակութային միջոցառում:
Վ. Ն.-ն, հանդիսանալով 14.03.2020թ. ծնված Լ. Ն.-ի և 20.12.2017թ. ծնված Գ.Ն.-ի մայր ծնողը, երեխաների դաստիարակությունը և խնամքը ոչ պատշաճ կատարելով, 2023 թ. հուլիսի 07-ին, ժամը 14:00-ի սահմաններում, ԱՀ Մարտակերտի շրջանի Աղաբեկալինջ համայնքում իրենց ժամանակավոր բնակության առաձնատանը վերջիններիս թողնելով առանց հսկողության՝ դուրս է եկել տնից, որից հետո նույն օրը, ժամը 17:30-ի սահմաններում վերադառնալով, տեսել է, որ երեխաները տանը չեն:
Սոչիի լողափերում լողալն արգելված է մինչև հուլիսի 10-ի օրվա ավարտը, գրում է kommersant.ru-ն։ Սոչիում շարունակում է գործել փոթորկի նախազգուշացման ռեժիմ:
Հուլիսի 9-ի երեկոյան ժամերին, 10-11-ը, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հայաստանի ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան Վերականգնողական քաղաքի հոգեկան առողջության կենտրոնում բացվել է հացատուն, որտեղ աշխատելու են զոհված և անհետ կորած զինվորների մայրերն ու հարազատները:
Մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ Ոստիկանությունը կնքել է 100 միլիոն դրամի պայմանագիր՝ մեկ անձից գնման ընթացակարգով։
Հուլիսի 6-ին, ժամը 10.20-ին, Երևան-Արմավիր ճանապարհի 14,5-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կայանված «Զիլ» մակնիշի ավտոմեքենային. «ԳԱԶելի» 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: