Բաժիններ՝

Եղե՛ք՝ զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն. Նավակ ճոճող

Վիլեն Գաբրիելյանը՝ նավակ ճոճողը, ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի ընկերներ, շատ շնորհակալ եմ աջակցության խոսքերի համար:

Ներողություն եմ խնդրում էն հարյուրավոր մարդկանցից, ովքեր նամակներ են գրել ու ես դեռ ֆիզիկապես չեմ հասցնում պատասխանել:

Միակ բանը, որի համար հիմա մի քիչ նեղվում եմ՝ դա մի քանի նախաձեռնություններն են, որոնց վրա տարիներով աշխատեցինք և որոնք, փաստացի լիազորություն չեմ ունենալու փորձել շարունակել տանել առաջ:

Ըստ այդմ, դիմում եմ ԱԺ պատգամավորներին:

Հարգելի գործընկերներ, ունեմ 0-ից մշակված՝

➡️«Ռազմամարզական գործնեության մասին օրենք», Կառավարության և մասնավոր ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկված 95% համաձայնեցված

➡️«Հակաականային(ականազերծման) գործնեության մասին օրենք», Կառավարության հետ քննարկված, առաջարկների հիմման վրա վերամշակված, դեռ չհամաձայնեցված

➡️«Ռազմական նշանակության արտադրանքի մասին օրենք» նախնական սևագիր

➡️«Զենքի շրջանարության կարգավորման մասին օրենքի» փոփոխությունների փաթեթ, որը հիմնված է մեր կատարած մոնիթորինգի և այլ գործընկերների առաջարկների վրա:

Կան էլի նախագծեր, սակայն որոնք որ դեռ «հում են», և աշխատանքեն պահանջում, բայց նույնպես կարևոր:

Պնդում եմ, որ բոլոր նախագծերը ունեն ռազմավարական նշանակություն Հայաստանի Հանրապետության անվտանգության և հասարակության պաշտպանության ու տոկունության բարձրացման համար:

Ցանկացած պատգամավոր, որը ցանկություն կհայտնի, պատրաստ եմ նախագծերը տրամադրել իրեն, իրենց ամբողջ վերլուծական և հիմնավորումների բազայով: Այդ թվում ցանկացած կարգի աջակցություն ցուցաբերել:

Եղե՛ք՝ զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն 💪🏻✌🏻🇦🇲

Շնորհակալություն ուշադրության համար»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս