Բաժիններ՝

Կյանքից հեռացել է Ռաֆայել Գրիգորյանը

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը։ Այս մասին տեղեկացնում են «Գոյ» թատրոնից

«Ռաֆայել Գրիգորյանը ոչ միայն մեծանուն ռեժիսոր և դերասան էր, այլև «Գոյ» թատրոնի մեծ բարեկամը։ Նա մեր բեմում կերտել է անմոռանալի կերպարներ՝ իր բացառիկ տաղանդով ու նվիրվածությամբ հարստացնելով մեր թատերական պատմությունը։ Նրա վառ ներկայությունը միշտ էլ զգալի էր թե՛ բեմում, թե՛ կուլիսներում՝ իր հոգատարությամբ, անկեղծությամբ և արվեստի հանդեպ խոր սիրով։

«Գոյ» թատրոնը ցավակցում է վարպետի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և նրա արվեստի բոլոր երկրպագուներին։

Հավերժ փառք Ռաֆայել Գրիգորյանին»։

168.am-ի խմբագրակազմը ցավակցում է Ռաֆայել Գրիգորյանի հարազատներին, ընկերներին և մտերիմներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930