Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 26-ին Նուբարաշենի 12-րդ փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տարվել 27-ամյա Արթուր Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Սեպտեմբերի 26-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սարուխան բնակավայրի Վազգեն Սարգսյան փողոցում «ՎԱԶ-211440» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել շինության պատին. 51-ամյա վարորդ Հայկ Թորոսյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:
Այս պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 100 քաղաքացի դիմել է դպրոց՝ երեխայի ուսումը կազմակերպելու հարցով։ Այս մասին հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում ձևավորված օպերատիվ շտաբը այսօր քննարկեց մի շարք աջակցության ծրագրեր՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օժանդակելու նպատակով:
Մեր մի քանի տասնյակ հազար հայրենակցի կյանք դեռևս վտանգված է և պետք է չափազանց նրբորեն մոտենալ այս խնդրին
Հայաստանում բնակարանների ստվերային հանձնման համար 2024 թվականի հունվարից սեփականատերերը ստիպված կլինեն տուգանք վճարել։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Այլ մանրամասների վերաբերյալ գերատեսչությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն
Կենտրոնի տնօրենն ընդգծեց՝ մասնագիտական ռեսուրսը բավարարում է, ունեն կամավորներ՝ բուժքույրական, սանիտարական աշխատանքը կատարվում է, ինչը չափազանց կարևոր է:
Հենց այս պահին «Յուքոմ» ընկերությունն Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին առաջարկում է միանալ շարժական կապի ծառայության Level Up 1800 կանխավճարային սակագնային պլանին և 6 ամիս շարունակ անվճար օգտվել նշյալ սակագնային պլանի ներառումներից։ Իսկ վաղվանից՝ սեպտեմբերի 28-ից ՀՀ ժամանող արցախահայերը կկարողանան 6 ամիս անվճար օգտվել նաև Level Up 2900 կանխավճարային սակագնային պլանի ներառումներից։
Մրցույթին մասնակցած մյուս երկու մասնակիցները ևս հրաժարվել են վարձակալության պայմանագրից, որից հետո հողամասը վարձակալելու առաջարկ է ներկայացվել մրցույթի չորրորդ մասնակցին՝ Վ.Պ.-ին. վերջինս մրցույթում հաղթող է ճանաչվել:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 30-ի և հոկտեմբերի 1-ի ցերեկային ժամերին նույնքան կնվազի։
Քննությամբ պարզվել է նաև, որ նշված բնակավայրի նախկին ղեկավարը փաստացի չկայացած աճուրդների միջոցով իր ընտանիքին պատկանող ընկերության անունից հանդես եկած մորաքրոջ որդուն 4.272.000 ՀՀ դրամ և 2.740.800 ՀՀ դրամ արժեքներով օտարել է ընդհանուր 13.957.800 ՀՀ դրամ կադաստրային արժեք ունեցող ընդհանուր 32.46 հա երկու հողամասերը։
Այսօր պլանավորվում է շուրջ 80 բուժառուի տեղափոխում
Նրա խոսքով՝ բոլոր այն վայրերում, որտեղ այս կամ այն սոցիալական աջակցություն է տրամադրվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, կամավորների ներուժը կօգտագործվի։
Մարդկանց հաշվառման վայրում առաջին բուժօգնության կետերում գոնե տրամադրեք մեկ շաբաթվա համար հետևյալ խմբերի դեղերը մինչև բռնի տարհանվածները հասնեն իրենց կացարանները և հաշվառվեն տեղամասաային արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկմումն իրականացնող բուժհաստատություններում:
ՌԴ օդատիեզերական ուժերի բանակային ավիացիան Արցախից՝ պայթյունից վիրավորված 142 բնակչի է տեղափոխել ՀՀ
Այս օրերին կոորդինացիոն կենտրոնում են տարբեր երկրներից ժամանած լրագրողներ։ Ամիսներ շարունակ ԼՂ անօրինական շրջափակման մասին լռող արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներն արդեն այսօր փորձում են ներկայացնել իրավիճակը Գորիսից, վավերագրել կատարվողն ու միջազգային հանրության ուշադրությունը բևեռել ծավալվող հումանիտար աղետի վրա։
Նրանցից 22 800-ը արդեն հաշվառվել է։ Շուրջ 4002 անձ օգտվել է պետության կողմից տրամադրված կացարաններից:
2013 թվականի հունվարին Ա.Ե.-ն իր մտերիմ, փաստաբանական գործունեություն իրականացնող Ն.Հ.-ի, դատավորի օգնական Գ.Ս.-ի և քաղաքացի Վ.Մ.-ի հետ նախնական համաձայնությամբ՝ ձեռք է բերել 1 մլրդ 500 մլն դրամ շուկայական արժեքով՝ Դավիթ Բեկ փողոցին հարող տարածքում գտնվող՝ 2.61 հա մակերեսով հողամասը:
Ճարտարում մնացել է 4-5 ընտանիք ու բոլորը զոհվածի ընտանիք է
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 123 մլն դրամ:
#ՀԻՄԱ: ՉԱՎԱՐՏՎՈՂ ՊԱՏԵՐԱԶՄԻ 3-ՐԴ ՏԱՐԻՆ. ԵՌԱԲԼՈՒՐ` ՈՒՂԻՂ
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:32-ին, մարվել՝ 07:21-ին: Այրվել է վագոն-տնակը (մոտ 21 քմ):
11 տարի է արդեն,ինչ փաստացի ապրում եմ այս կոկիկ, տաքուկ, անչափ հարազատ քաղաքում, բայց այսօր այն հենց մեր տեսքն ունի՝ անշպար,քայքայված,հյուծված,ավերված՝ դրսից ու ներսից։
Սեպտեմբերի 25-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Ֆորդ Տրանզիտի» ուղևորը՝ 1964 թ. ծնված Ռաֆայել Հարությունյանը, մահացել է:
Արման Թաթոյանը ֆեյսբոուքյան իր էջում գրում է․ «Այսօր Ոստիկանության «կարմիր բերետավոր» ծառայողները օրենքի կոպիտ խախտումով մուտք են գործել Հայաստանի ամերիկյան համալսարանի գլխավոր մասնաշենք և ապօրինաբար բերման ենթարկել մի խումբ ուսանողների: Նույն կերպ` ուսանողներ են բերման ենթարկվել նաև համալսարանի մուտքի մոտից:
Սեպտեմբերի 24-ին, ժամը 23.50-ին, Երևանի Մոլդովական և Լվովյան փողոցների խաչմերուկում «Սուզուկի» մոպեդը կողաշրջվել է. 34-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մարդու սկզբնական վիճակի երանությունը կախված էր նորա այն դիրքից, որ նա բռնելու էր դեպի Աստված և դեպի արարածական աշխարհը: Եթե նա յուր հավատքը, հույսն ու սերը վարսեր ամուր խարսխով Աստուծո անվան վրա, աշխարհի տերը կլիներ և աստվածատուր երանությունը կվայելեր. իսկ եթե աշխարհի վրա հաստատեր, աշխարհի հետ կկապվեր և նորա անողոք ընթացքին կենթարկվեր:
Կատարվում է քննություն:
Այսօր` սեպտեմբերի 26-ին, փրկարարական 2 խումբ որոնողական աշխատանքներ է իրականացրել Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ և Վարդաձոր գյուղերի տարածքում։ ԼՂ ՆԳՆ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ հայտնաբերվել է զոհված 3 զինծառայողի և 2 քաղաքացու մարմին։