Հոգեմետ դեղերի էլեկտրոնային դեղատոմսերով դուրսգրումը հետաձգվեց

Հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի` էլեկտրոնային դեղատոմսերով դուրսգրումը կարճ ժամանակով հետաձգվեց։ Այն կգործի 2025 թվականի սեպտեմբերի 1–ից: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Որոշման մեջ նշվում է, որ դա պայմանավորված է ներկայումս առաջացած մի շարք խնդիրներով և էլեկտրոնային դեղատոմսերի գրման, բաց թողնման կարգի աստիճանաբար ներդնելու անհրաժեշտությամբ:

«Հաշվի առնելով, որ էլեկտրոնային դեղատոմսով գրման ու բաց թողնման գործընթացը ՀՀ–ում իրականացվում է առաջին անգամ, ուստի ծրագրի 1–ին փուլի ներդրման գործընթացի նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու, հնարավոր ռիսկերից խուսափելու, խնդիրները վերլուծելու, կատարելագործելու նպատակով, առաջարկվում է երկարաձգել դեղատոմսով բաց թողնվող այլ դեղերի մասով էլեկտրոնային դեղատոմսերի գրման ու բացթողման գործընթացը և ներդնել փուլային կարգով»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել նոր կարգավորումների արդյունքում բնակչության հնարավոր անհարմարությունները և բժիշկների ծանրաբեռնվածությունը:

Տեսանյութեր

Լրահոս