Սյունիքում տեղի ունեցած միջադեպից տուժածի հայրը ՄԻՊ թեժ գիծ է զանգահարել

Երեկ երեկոյան Օմբուդսմենի 116 թեժ գծին զանգահարել է մայիսի 2-ին Գորիսի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժած երիտասարդների հայրը:

Ահազանգի հիման վրա այսօր Օմբուդսմենի տեղակալ Արմեն Գրիգորյանն այցելել է հիվանդանոցում գտնվող Մուշեղ Զաքարյանին, զրուցել է դեպքից տուժածների մոր հետ:

Տուժածների մայրը` Անահիտ Գալստյանը, դիմում է ներկայացրել Օմբուդսմենին և հայտնել է իր մտավախությունները միջադեպի կապակցությամբ:
Տուժողների մոր դիմումի հիման վրա Օմբուդսմենի հանձնարարականով վարույթ է հարուցվել:

Տեղեկացնենք, որ այս պահին պատրաստվում են գրություններ համապատասխան պատկան մարմիններին հրատապ կարգով ուղարկվելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031