Բաժիններ՝

Գերմանիայի քաղաքացուն Իջեւանում կազատազրկե՞ն վրացուհու մահվան պատճառ դարձած ավտովթարի համար

Tesankyun.am-ը գրում է. Գերմանիայի  քաղաքացի, Թբիլիսիում բնակվող, 1958թ. ծնված Ֆրանկ-Ալեքսանդր Լանգեին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. սեպտեմբերի 12-ին ժամը 17.30-ի սահմաններում, իր կողմից վարվող «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի ավտոմեքենայով Մ-16 ավտոճանապարհի 51-րդ կիլոմետրում,  Նոյեմբերյան քաղաքի ուղղությամբ ճանապարհի երեք գոտուց բաղկացած երթեւեկելի մասի մեջտեղի երթեւեկելի գոտով  ընթանալիս, թույլ է տվել  ճանապարհային երթեւեկության կանոնների   54 եւ 55 կետերի ու «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ:  Լանգեն  երթեւեկության անվտանգությունն ապահովելու նպատակով, տեխնիկական տեսակետից պետք է ավտոմեքենան վարեր երթեւեկելի մասի իր ընթացքի ուղղությամբ աջ կողմի երթեւեկելի գոտով՝այլ ավտոմոբիլների կամ խոչընդոտների բացակայության պայմաներում  ձեռնպահ մնալով երթեւեկելի մասի մեջտեղի երթեւեկելի գոտի մուտք գործելուց: Նա  բախվել է երթեւեկելի նույն գոտով  իրեն հանդիպակած ընթացող, Երեւանի բնակիչ Գրիգոր Միրզախանյանի կողմից վարվող «Նիսան Սանի» ավտոմեքենային, որի հետեւանքով վերջինիս ավտոմեքենայի ուղեւորներ, Վրաստանի քաղաքացիներ  Նանա Տարտարաշվիլու առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս, իսկ Թամար Ջգամաձեն ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս