Քարաթափում` Շատին գյուղի սկզբնամասում
Մայիսի 13-ին, ժամը 09.10-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Շատին գյուղի սկզբնամասում՝ Մ-10 ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:
Պարզվել է, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 10-րդ կմ-ում՝ Շատին գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում (ութ քար՝ մոտ 1,5 խմ), որի հետևանքով ճամփեզրին գտնվող էլ.սյունը թեքվել է:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, իսկ Եղեգնաձորի ՃՇՇ ՓԲԸ-ի աշխատակիցները հատուկ տեխնիկայի կիրառմամբ ճանապարհից հեռացրել են քարերը և ուղղել էլ.սյունը: