Բաժիններ՝

Սպանություն՝ Վանաձորում. կնոջ գլխին հարվածներ են հասցրել, ապա դին տեղափոխել առանձնատան բակ

Վանաձորում 49-ամյա կնոջ սպանության գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան: Քրեական գործը մակագրվել է դատավոր Սուրեն Բաղդասարյանին:

Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նախկինում չդատապարտված Վանաձորի բնակչին: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 25.12.2014թ. ժամը 01-ից մինչև 03-ն ընկած ժամանակահատվածում, Վանաձոր քաղաքի առանձնատան ննջասենյակում ապօրինաբար Նատալյա Սերգեևնային կյանքից զրկելու դիտավորությամբ բութ, կարծր առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխի շրջանին, սպանել նրան, ապա հետքերը թաքցնելու նպատակով դիակը տեղափոխել է առանձնատան բակ:

Քրեական գործին որպես ապացույցներ՝ կցված են տուժողի դիակի զննությամբ առգրավված վերջինիս եղունգների, մազի համեմատական նմուշները, մեղադրյալից վերցված եղունգների, մազի համեմատական նմուշները, ձեռքերից վերցված քսուքները, դեպքի վայրի զննությամբ բամբակյա խծուծով վերցված արնանման հետքերը, իրեղեն ապացույց ճանաչված և քրեական գործին կցված տուժող Ն. Սերգեևնայի հագուստները, իրեղեն ապացույց ճանաչված և քրեական գործին կցված մեղադրյալի հագուստները, իրեղեն ապացույց ճանաչված և քրեական գործին կցված մետաղյա ամրակը և փայտյա բեկորները:

Կնոջը սպանելու մեջ մեղադրվող տղամարդը կալանավորված է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս