
Կինը սեռական հարաբերություն ունենալու համար տղամարդու հետ գնացել է հյուրանոց, բայց…

Դատարան է ուղարկվել երիտասարդ կնոջ դեմ հարուցված քրեական գործը: Քրեական գործի շրջանակներում նախկինում դատապարտված կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր վարած «Միցուբիշի Պաջերո Իո» մակնիշի ավտոմեքենայի ուղևորի՝ ավտոմեքենայից իջնելուց անմիջապես հետո բացահայտ հափշտակել է վերջինիս պատկանող զգալի չափերի՝ 3300 դրամ ընդհանուր արժողության 2 տուփ սուրճը, 2 շոկոլադե սալիկը, 2 հատ 1 լիտր տարողությամբ տոմատի մածուկը, 1 հատ սափրվելու ածելին, ու ավտոմեքենան վարելով՝ դիմել է փախուստի:
Բացի այդ, երիտասարդ կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ սեռական հարաբերություն ունենալու համար տղամարդու հետ գնացել են հյուրանոցային համալիր, վերջինս իջել է սենյակ պատվիրելու, իսկ կինը գաղտնի հափշտակել է «Միցուբիշի Պաջերո Իո» ավտոմեքենայում տղամարդու կողմից թողնված զգալի չափերի՝ 315.000 դրամ ընդհանուր արժողության բաճկոնը, բջջային հեռախոսները և 15.000 դրամ գումար և վարելով ավտոմեքենան՝ հեռացել է:
Կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: