Բաժիններ՝

Վրաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի պետը. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 13-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Ջերմուկ քաղաքի բնակիչ, 27-ամյա Էդգար Հովսեփյանը իր վարած Opel Vectra մակնիշի 35 RT 255 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 107-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս ճամփեզրի վրա վրաերթի է ենթարկել Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Հրազդան Կոստանյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո Է. Հովսեփյանը բախվել է ճամփեզրին կայանված Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի բնակիչ, 31-ամյա Արամ Ղազարյանին պատկանող, ճանապարհին կայանված վիճակում գտնվող Գազ 3110 մակնիշի 35 TV 879 համարանիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով Հ. Կոստանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված Հ. Կոստանյանն աշխատում է ոստիկանության Եղեգնաձորի բաժնում՝ որպես քննչական հետախուզության բաժանմունքի պետ: Կոչումով ոստիկանության մայոր է:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս