Հայկական կողմերը, այդ թվում նաև Արցախը, պարտավոր է մեղմ վերաբերվել այս անձանց, ինչպես և ռազմագերիներին: Եթե ռազմագերի է գոնե պետք է չլիներ այն սպանությունները խաղաղ բնակչության հանդեպ և այլն: Այսինքն՝ Արցախի օրենքներով նրանք դիտարկվում են որպես հանցագործներ, սպանություն գործող անձինք, և այդ առումով իրենք պետք է դատապարտվեն, կամ գոնե այն դատական գործընթացով անցնեն, որը գործում է Արցախի հանրապետությունում:
«Տուրիզմը հնարավորություն է՝ զարգացնելու տնտեսական բոլոր ոլորտները: Այս տարի ևս ունենք հյուրեր Ամերիկայի Միացյալ Նահանգներից, տարբեր երկրներից: Խանութներից գնում ենք գինիներ՝ իրենց կլասիֆիկացիայով, և անցկացնում ենք մրցույթ, թե որ գինին է հաղթող համարվում: Դա շատ արդար մրցույթ է, որը հնարավորություն է տալիս, որպեսզի մեր գինեգործներն էլ իրենց հետ մրցեն: Անգամ տնական գինիների մրցույթ ենք անցկացնում և մարդիկ հասկանում են, որ որակի վրա պետք է աշխատել»:
«Միակ մեխանիզը, դա Մինսկի խումբն է: Մենք պետք է բոլորս հասկանանք՝ Մինսկի խումբը, երբ խոսում է իրար հանդեպ վստահության մթնոլորտ ստեղծելու մասին, եթե հիմա դա այդպես է, Մինսկի խումբը պետք է հստակ գործի: Ադրբեջանի վրա գործող ճնշող մարմինը կարող է լինել Մինսկի խումբը, կամ ցանկացած պետություն, որի ներկայացուցիչը կա Մինսկի խմբում»:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիրսան Իլյումժինովին:
Օգոստոսի 13-ին, ժամը 12.11-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի ՎերինԲազմաբերդ գյուղի մոտակա արհեստական լճակը քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Առավոտյան ժամը 10-ն էր։ Հասկացանք, որ եղնիկներում դեպք է եղել։ Մեր կամանդիրներից հրամանը ստացանք, որ պետք է իրենց պատասխանը տանք։
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի ակտիվությունը կասեցվել է:
Ղարաբաղում արտագաղթը շոշափելի չէ, և եթե կա արտագաղթ, ապա կա նաև ներգաղթ, և մեկը մյուսին լրացնում է։ Յուրաքանչյուր տարի բնակչության թվի աճ է գրանցվում։
«Առաջիկայում, հավանաբար, ականատեսները կլինենք այն բանի, թե ինչ պատիժներ է կիրառում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարների նկատմամբ: Իր վարչապետության կարճ ընթացքում Հովիկ Աբրահամյանը բավական հաճախ եղավ մարզերում՝ նախարարների ուղեկցությամբ:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակը Ադրբեջանում գերության մեջ գտնվող Հակոբ Ինջիղուլյանի հարազատներին իրենց որդուց նամակ է փոխանցել:
Ակնհայտորեն երևում է, որ Ադրբեջանում որոշ արկածախնդիր պալատականների հիշողությունը կարճ է: Ղարաբաղում ժամանակին սովորական նռնականետով ադրբեջանական ռազմական ինքնաթիռներ են խոցվել, ադրբեջանական տանկերի մեծ մասը առաջին մեկ-երկու մարտերից հետո դարձել են հայկական և այլն:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. օգոստոսի 14-ին ժամը 08.00-20.00 կդադարեցվի Փարաքար և Թաիրով գյուղերի ջրամատակարարումը:
Օգոստոսի 13-ին, ժամը 01.32-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Վերին Դվին գյուղում այրվում է տուն:
Ժամը 23.51-ին հրշեջ-փրկարարները Արտաշատ-Շահումյան ավտոճանապարհին հարակից հանդամասում քնած վիճակում հայտնաբերել են Կ. Տ.-ին և տեղափոխել տուն:
«Ինչպես գիտեք, օգոստոսի 13-ին Մոսկվայի քաղաքային դատարանում որոշվելու է, թե ինչ խափանման միջոց կընտրվի: Հույս ունենք, որ շատ հայեր կգան սատարելու, բայց քանի որ դատարանի դահլիճը փոքր է, մի մասը բակում կսպասի: Մեծ հետաքրքրություն կա, շատերն են ասում, որ անպայման գալու են: Ռուսաստանի հայերի միությունն էլ է մեզ աջակցում այս հարցում»,- ասել է նա:
Հոգեբանական առումով` տերմինները նույնպես կարևորվում են։ Օրինակ, հայկական զինուժի մասին խոսելիս ադրբեջանական ԶԼՄ-ները օգտագործում են ոչ թե «հակառակորդ» տերմինը (ինչպես մենք), այլ թշնամի։
2008 թվականի հուլիսի 16-ին ադրբեջանցիներ Սամայա Շուկուր կըզի Ալիևան և Ֆադայ Դամիրխան օղլու Ալիևը դիմում են ներկայացրել ՄԻԵԴ` ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության: Դիմումատուները հայտնել են, որ տեղի իրավապահները արդյունավետ քննություն չեն իրականացրել իրենց որդու մահվան գործով:
Խանութը թալանել և երեք միլիոնի վնաս էին պատճառել:
Մենք փորձեցինք Հայաստանում գործող մի քանի տուրիստական ընկերություններից ճշտել, թե արդյոք Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թվի փոփոխություն կա՞:
Ըստ մասնագիտական եզրակացության` հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել բաց կրակի աղբյուրը` ծխախոտի մնացորդը, կամ տարածքում գտնվող կոտրված ապակու տարան, որը առաջացրել է ոսպնյակի էֆեկտ:
Աշխատակազմի ղեկավար Հուսիկ Հայրապետյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ շինաշխատանքները կատարելու ընթացքում նոր բացահայտումներ են արվել. «Երբ արդեն փորում էինք զրոյական կետը գտնելու համար, վանքի հյուսիսարևմտյան հատվածում հայտնաբերեցինք մի շարք կոթողներ՝ խաչքարեր, կաթողիկոսների ու տերտերների գերեզմաններ: Դրանք իհարկե թողել ենք իրենց տեղերում, քանի որ իրավունք էլ չունենք տեղաշարժելու, բայց մի փոքր ուղղելու խնդիր կա»:
«Մենք առաջարկել ենք մեր դերը որպես միջնորդ, եթե մարմնի հայրենադարձման հարցը ծագի, սակայն պետք է կողմերը համաձայնության գան, որպեսզի մենք կարողանանք մեր անկախ միջնորդի դերն իրագործել: Պետք է որոշակի համաձայնություն լինի, սակայն մենք էլ երկխոսության մեջ ենք եւ այս, եւ այն իշխանությունների հետ, որպեսզի նմանատիպ հարցերն ունենան իրենց առաջընթացները, խոսքը գնում է հայրենադարձման մասին, ուրիշ տարբերակներ չկան»:
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ` օգոստոսի 11-ին, ժամը 17.00-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ինքնակամ ՀՀ է վերադաձել 1993 թ. ծնված Գրիշա Հ.-ն:
aԽուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դրամապանակ` կանխիկ գումարով (դրամ և տարադրամ) և տարբեր խանութ-սրահների կուտակային ու զեղչի քարտերով:
Օգոստոսի 12-ին, ժամը 11.42-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ամասիա գյուղի մոտակայքում անասնակերով բեռնված ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է օգնություն:
Անդրադառնալով սահմանային միջադեպերին վերաբերող հարցին՝ երկրի վարչապետը տեղեկացրել է, որ Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի թիվը կտրուկ նվազել է:
Ոստիկանների ձեռնարկված միջոցառումների արդյունքում` 1975 թ. ծնված Ալիկ Հ.-ն նույն օրը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:
«Հասկանում եմ, Ջրմուղն է արել, Դուք չե՞ք պատասխանատուն, մի օր հասկացանք, 2-րդ օրը հասկացանք, արդեն 3-րդ օրն է՝ շունը գցած է, վերջը վերցնող չկա՞: Եթե սա լիներ ձեր տան դեմը, ձեր պատուհանի տակ… հիմա որ բերեմ քաղաքապետարանի դիմացը դնեմ, Դուք այս հոտը կքաշե՞ք, թե՞ 2 րոպեում շանը կվերցնեք»: «Ես էլ քեզի կսատկցնեմ, կդնեմ շան կողքը»:
Հայաստանի բնապահպանության նախարարության՝ օգոստոսի 4-ից 8-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների եւ Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 2.5մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 27 որոշում եւ հաշվարկվել է 847.57 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մեկ տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային ազդանշաններ արձակող սարքավորում: