Բնապնախարարությունը խախտումներ է հայտնաբերել
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 11-155.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի եւ հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.86 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 22 որոշում եւ հաշվարկվել է 1.38. մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես` Երեւանի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 60,0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 164.7 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից երկու տնտեսվարողի մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 200 հազար դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում, իսկ Երեւանի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 100 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:
Անտառների եւ կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված նույնատիպ խախտման համար կայացվել է 150,0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 225,84 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի եւ ընդերքի բնապահպանական վերահսկողության եւ Երեւանի տարածքային բաժինների կողմից տնտեսվարողի մոտ իրականացված համատեղ ստուգման արդյունքում կայացվել է 100 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:
Հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի եւ ընդերքի բնապահպանական վերահսկողության եւ Արարատի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված համատեղ ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 300 հազար դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 773.5. հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
[12:42:09] Artak: Արարատի տարածքային բաժնի կողմից շրջայցի ընթացքում հայտնաբերված ընդերքի պահպանության նորմերի խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:
Անտառների եւ կենսաբազմազանության ու Շիրակի տարածքային բաժինների կողմից իրականացված համատեղ ստուգման արդյունքում հայտնաբերված հողերի պահպանման նորմերի խախտման համար կայացվել է 100,0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 101,25 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Շիրակի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված հողի պահպանման կանոնների խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30 հազար դրամի վարչական տուգանքի որոշում, իսկ Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերvած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ նկատմամբ կայացվել է 30 հազար դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում:
Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Շիրակի, Արարատի, Տավուշի եւ Լոռու տարածքային բաժինների կողմից մեկական տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 50հազարական դրամի վարչական տուգանքի որոշում, իսկ Գեղարքունիքի եւ Արագածոտնի տարածքային բաժինների կողմից երկու տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 100 հազարական դրամի վարչական տուգանքի որոշում:
Գեղարքունիքի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 24 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Կոտայքի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 30 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Երեւանի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում առգրավված 25 հատ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկը սահմանված կարգով հանձնվել է «Նորքի տուն ինտերնատ» ՊՈԱԿ:
Կոտայքի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում առգրավված 27 հատ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկը սահմանված կարգով հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոցին:
Արարատի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 2 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիքի տարածքային բաժնի եւ «Սեւան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների իրականացրած համատեղ շրջայցերի արդյունքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 5.1կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սեւանա լիճ: Առգրավվել է նաեւ 2 ձկնորսական ցանց եւ 4.4կգ «կարաս» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Սեւանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ին:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 3.1 մլն դրամ: