Այսօրվա դրությամբ ՀՀ քննչական կոմիտեում Գյումրիում Ավետիսյանների սպանության դեպքի առթիվ քննող քրեական գործի շրջանակներում Վալերի Պերմյակովի նկատմամբ դատահոգեբանական կամ դատահոգեբուժական փորձաքննություն չի նշանակվել:
«Ազատ Հայրենիք» կուսակցությունը հիմնադրվել է մեր երկրի համար բախտորոշ ժամանակաշրջանում, և այն կարևոր քաղաքական պատասխանատվությունը, որն անցած տասը տարիների ընթացքում ստանձնել ենք, կարծում եմ, պատվով ենք կրել:
Ձերբակալությունից որոշ ժամանակ առաջ Հայրապետյանը մեծ ամբիոնից հայտարարել էր, որ պետք է Հայաստանը մաքրել «սխալ» մարդկանցից (ցուցակ կազմել և հեռացնել բոլորին), և զարմացել, թե ինչպես կարող է աղքատ գազ-նավթ չունեցող երկիրը մի քանի միլիոնատեր ունենալ, որոնք երկիրն ու ժողովրդին ծառայեցնում են իրենց շահերին, իսկ աշխատած միլիոնները չեն ներդնում հայրենիքի բարգավաճման ու հայի բարեկեցության համար:
Արդեն երկուսուկես տարի է՝ Ալավերդու Թումանյան փողոցն ու Հայպետշին թաղամասն իրարից բաժանում է ոչ միայն երկաթուղային ճանապարհը, այլ նաև այդ ճանապարհը պատնեշող պատը:
«Այո՛, Գյումրիում տեղի ունեցածն իր ազդեցությունն ունեցավ հայ-ռուսական հարաբերությունների վրա և նոր ճաք ավելացրեց՝ մեծ կամ փոքր, կարևոր չէ: Իսկ ճաքը սվաղելով չի վերանում…»:
Անչափահասին ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել է 12-րդ դասարանի աշակերտմ է ստացվել, որ Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու հարևանությամբ գտնվող թիվ 182 դպրոցից, կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք ախտորոշմամբ, իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, 1997թ. ծնված՝ Ս.Մարտիրոսյանը:
Մեր քաղաքական իշխանությունները կարծես թե երբեք չեն փորձել Հայոց մեծ եղեռնը ներկայացնել համաշխարհային պատմության կոնտեքստում: Մինչդեռ, այն Առաջին համաշխարհային կոչված ողբերգության ամենասահմռկեցուցիչ էջն է: Բայց մենք այն շարունակում ենք դիտարկել ու աշխարհին ներկայացնել՝ որպես միայն մեզ վերաբերող ողբերգություն:
Հունվարի 29-ին, ժամը 20.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Հերացու փողոցում գտնվող 1 հարկանի շինությունում:
Տուժած կինը, ի վերջո, հայտնեց իրողությունը, իսկ վրաերթ կատարած վարորդը ներկայացավ ոստիկանությունհաղորդում է ստացվել, որ ձախ ձեռքի կոտրվածքով բուժօգնության է դիմել 52-ամյա մի կին և հայտնել, որ իրենց տան բակում վայր է ընկել:
Տարիներ առաջ Ալավերդու առաջին զանգվածի 21-րդ շենքի առաջին հարկի բնակարաններից մեկի սեփականատերը համաձայնել է իր բնակարանը փոխանակել 5-րդ հարկի բնակարաններից մեկի հետ:
Հունվարի 28-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1978 թ. ծնված Քրիստինե Բ.-ն և հայտնել, որ հունվարի 11-ին իրեն կողոպտած անձը գտնվում է Շենգավիթ համայնքի «Անտառային ձայներ» խանութում:
Հունվարի 29-ին, ժամը 13.31-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել լիճը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տուժածներ չկան:
Հունվարի 29-ին, ժամը 11.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղվարդի խճուղում` «Վինի Թուխ» մանկական սրճարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Երևանում տեղակայված N զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանին մի խումբ անձանց կողմից սպանելու դեպքի առթիվ։
Անցած տարի հանրապետության ավտոճանապարհների վերանորոգման, վերակառուցմանը պետբյուջեից ուղղվել է շուրջ 2 մլրդ 500 մլն դրամ։
Ես առաջին օրը կապվել են ոստիկանության պետի հետ, խոսել մարդկանց հետ, ես դրա մեջ որեւէ վատ բան չեմ տեսնում, թող հրավիրեն, խոսեն: Մարդկանց հրավիրելը նորմալ է, եղել են դեպքեր, որոնց հետ կապված խոսելու բան կա: Ոստիկանության աշխատանքը ես չեմ ղեկավարում, բացի դրանից ոստիկանությունը մարզպետարանին ենթակա կառույց չէ, բայց հետեւանքները կամ վերջն ինչ կլինի, ապագան ցույց կտա:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Պետրոսյանի գործով դատավճռի հրապարակմանը այսօր մասնակցում էր նաև «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները հունվարի 27-ին, ժամը 12.30-ին, Երևանի Գրիբոյեդովի փողոցում գործող հյուրանոցի սենյակներից մեկից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Էրիկ Օ.-ին:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-3-ը աստիճանաբար կբարձրանա` 5-7 աստիճանով:
Հունվարի 27-ին, ժամը 06.30-ի սահմաններում, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները 1972 թ. ծնված Արթուր Բ.-ի վարած «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում ձուկ են հայտնաբերել:
«Մենք գիտենք, որ Ադրբեջանին շատ են պետք հաղթանակներ, նույնիսկ հորինված և ցնորական, որ նրանք երևակայական անօդաչու սարքեր են տեսնում: Մեր հավաստի տվյալներով, ադրբեջանական կողմը ոչնչացրել է սեփական անօդաչու սարքը: Ադրբեջանցի «գործընկերները» շփոթել են, և շուտով այս հարցով նոր տվյալներ կլինեն»:
Աշխեն Պետրոսյանը մաղթեց, որպեսզի բոլոր հարցերը արագորեն կլուծվեն ու Վարդան Պետրոսյանը դրսում լինի, «որովհետև Վարդանի հանդիսատեսն իրեն է սպասում»: Աշխեն Պետրոսյանը ևս կարծիք հայտնեց, որ դատավճիռը չեն բողոքարկի:
«Տրվել է իրավիճակային լուծում: Համոզված եմ` այս դատավճռի հետ տուժող կողմը ևս համաձայն չի լինի, քանի որ այս դատավճիռն ընդհանուր աղերսներ չուներ իրավունքի հետ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասրյանը` խոսելով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի այսօրվա վճռի մասին:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները հունվարի 27-ին, ժամը 10.10-ին, Երևանի Կ. Ուլնեցու և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում գտնվող բենզալցակայանի մոտից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Արման Բ.-ին:
«Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների» միության նախագահ Ստեփան Ասլանյանն էլ, խոսելով բողոքի ակցիաների ժամանակ հանրության և Հ/Կ-ների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած ընդհարումների մասին՝ նշեց, որ այդ հավաքները հանգիստ բնույթ էին կրում մինչև այն պահը, երբ ֆինանսների փոխնախարարը ելույթ ունեցավ հեռուստատեսությամբ և ասաց, որ հետ քայլ չեն անելու, ինչն էլ վրդովեցրել է մարդկանց:
Քաղաքացի Աշոտ Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարկադիր կատարողի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ժամեր առաջ Կիևյան կամրջից ցած նետված և Հրազդան գետում հայտնված 15-ամյա Մ.Գ.-ն տեղափոխվել է Արմենիա ԲԿ և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Վալերի Պերմյակովի գործողությունը, Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, իր մեջ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով նախատեսված արարք՝ պետական սահմանն ապօրինի հատելը: Վալերի Պերմյակովի նկատմամբ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու վերաբերյալ մեղադրանք չառաջադրելը ՀՀ իրավապահ մարմինների կողմից հանդիսանում է անգործության դրսևորում:
«Շուտով 20 տարեկան կդառնար, շատ խելոք տղա էր, նորմալ աշխատող ընտանիք ունի: Վաղ առավոտյան ինձ զանգահարեցին, տեղյակ պահեցին, որ այսպիսի դեպք է եղել: Հայկազենց տունը գյուղի ծայրամասում է, մի կերպ կարողացա գնալ: Տանը այդ պահին մենակ ինքնասպան եղած տղայի մայրն էր: Ասեցի, որ իր տղան ուսումնարանում խնդիրներ ունի և ծնող են կանչել: Մայրը զարմացավ, թե իր տղան շատ խելոք է. ի՞նչ է արել, որ ծնող են կանչում: Գյուղում կատարվածից բոլորն են զարմացած, շոկային վիճակ է»:
Նույն օրը Արշակ Սվազյանը խոստովանական ցուցմունքներ է տվել, որ 2014թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, նախապես մուտք է գործել Երևան քաղաքի Սոսեի փողոցի 2/2 շենքի շքամուտք և սպասել շենք մուտք գործող Արամ Մանուկյանին, որից հետո շքամուտքի վերելակի դռների դիմաց մեկ անգամ բռունցքով հարվածել է նրա դեմքին և դիմել փախուստի: Դեպքի ժամանակ հագին եղել են մուգ կտորից բաճկոն և տաբատ, կրել է բրդե գործվածքով պատրաստված մուգ մոխրագույն գլխարկ: