Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն արձագանքել է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի վերջին նիստի արդյունքներով ձևավորված աշխատանքային խմբի մշակած մոտեցմանը:
Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում դիմակավորված 3 հոգի՝ զինված, խաբեությամբ ներս են մտել «ՌՕ Իմպեքս» ՍՊԸ-ի գրասենյակ և այնտեղից կատարել խոշոր չափի գողություն:
Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, Ընդդդիմության միասնական շտաբի պետ Ժիրայր Սէֆիլյանը Շտաբի գրասենյակում ընդունեց հանրաքվեի ԵԱՀԿ ԺՄԻԳՀ դիտորդական խմբի ներկայացուցիչներին՝ խմբի ղեկավար Դուգլաս Բրյուս Վեյքի ղեկավարությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մոտեցումները Սահմանադրության փոփոխություններին, հանրաքվեին և ճակատի քարոզչական գործունեությանը:
Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Թալինում, Մարալիկում, Արթիկում, Գյումրիում, Աշոցքում, Աշտարակում, Ապարանում, Արագածում, Սպիտակում, Ստեփանավանում, Լոռիում, Թումանյանում, Տաշիրում, Աբովյանում, Հրազդանում, Սևանում, Գավառում, Մարտունիում,Եղեգնաձորում, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում, Դիլիջանում, Իջևանում, Նոյեմբերյանում, Տավուշում տեղում է ձյուն:
Դեկտեմբերի 3-ին ամենուրեք կդիտվեն տեղումներ ձյան տեսքով: 3-ին հատկապես լեռնային գոտիներում կդիտվեն տեղումներ ինտենսիվ ձյան տեսքով, ինչպես նաև բուք, մերկասառույց և տեսանելիության անկում:
Այսօր հանրապետությունում և Երևան քաղաքում ձյուն է տեղում, ինչը լրացուցիչ դժվարություններ է հարուցում երթևեկության համար, վթարային իրավիճակների պատճառ դառնում և, բնականաբար, ավելի մեծ զգոնություն ու պատասխանատվություն պահանջում:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
Հանրապետության գրեթե բոլոր մազերում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վարդենյաց լեռնանցքում բուք է:
ՃԱՆՇԻՆ-ի աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա
Մասամբ ՀՀ կառավարությանը պատկանող «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ-ն նոր պահանջ է ներկայացրել Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդու հիմնադրած «Բիզնես լիդեր գրուպ» ընկերության դեմ, որի սնանկության գործով դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 11-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։
Դերասան Հրանտ Թոխատյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ պապիկ է դարձել: Նա նաև նշել է, որ թոռնիկը տղա է, ում անվանակոչել են իր՝ Հրանտ անունով:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում, Գավառ-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ-ում, «ՎԱԶ-2121» մակնիշի 34UV525 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով վարորդ Վ.Պ. (ծնվ. 1972թ.) ստացել է մարմնական վնասվածքներ:
Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի առանձնատներից մեկում ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված հանցավոր խմբի անդամներին օրերս այցելել են մի խումբ դիտորդներ: Այցելության նպատակը եղել է ձերբակալվածներին, որոնք հիմնականում երիտասարդներ են, այդ թվում նաեւ աղջիկներ, տեսնել, հասկանալ, թե ինչ պայմաններում են պահվում:
Այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում մեր էլեկտրաէներգետիկ համակարգում արձանագրված ցացանիշները այնպիսին են, որ ենթադրում են էլէներգիայի սակագնի նվազում։ Այս է վկայում Հայաստանում էլէներգիայի արտադրանքի կառուցվածքը։
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի
Համայնքում աղիքային վարակներով հիվանդներ չեն հայտնաբերվել, ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում խմելու ջրի որակը համապատասխանեցվել է սահմանված պահանջներին:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Պատասխանում է Տ. Սմբատ քահանա Սարգսյանը:
Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով՝ հապաղումներից, հնարավոր խցանումներից և վթարային իրավիճակներից խուսափելու համար, 2015 թ. դեկտեմբերի 4-ին Երևան քաղաքի Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
Դեկտեմբերի 2-ին, ժամը 09.41-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիկի մարզի Գավառ քաղաքի Նալբանդյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 4 տան տանիքում ալեհավաքը պոկվել և ընկել է հոսանքալարերի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հանգուցյալի 7-ը և 40-քը երբ են հիշատակում:
Նա հրել է իր առջևում կանգնած տուժողին, որից հետո նրա թիկունքային և/կամ կողային հատվածով վայր է ընկել ննջասենյակի հատակին, իսկ ենթալեզվային ոսկրի աջ եղջյուրի կոտրվածքը, որն ուղեկցվել է շրջակա փափուկ հյուսվածքների արյունազեղումներով, հավանաբար առաջացել է տուժողի դիակը, նրա թևերի տակից բռնելով, քաշել-տեղափոխելու ընթացքում…
Երախտիքի խոսքեր ոստիկաններին. բնակարանային գողությունները բացահայտվեցին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ուրիշի անունով վարկեր ձևակերպելու և ստացված գումարը հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Կինը մուրճի և կացնի բազմաթիվ հարվածներով սպանել էր ամուսնուն:
Դեկտեմբերի 2-ին Ազատության հրապարակում անցկացվող հավաքի ընթացքում հայտարարություն է հնչեցվել, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցները ժամը 14-ի սահմաններում Ազատության հրապարակում ծեծի են ենթարկել հավաքի մասնակիցներից մեկին՝ Գևորգ Սաֆարյանին:
Արդյո՞ք տեղական ալյուրի որակը համապատասխանում է հացաթխման անհրաժեշտ չափանիշներին, ալյուրի ներկրման արգելքի վերաբերյալ ԼՂՀ կառավարության որոշումը ի՞նչ է փոխել տեղական արտադրողների համար:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով 76-ամյա տղամարդու սպանության համար մեղադրանք է առաջադրվել տուժողի կնոջը։
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սերոբ Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի նոյեմբերի 5-ին հիշյալ հիմնարկի ծառայողը բռնություն է կիրառել իր նկատմամբ:
Ուժեղացված ծառայություն մայրաքաղաքում. հայտնաբերվեցին հերթական անսթափ վարորդները:
Քիչ առաջ «Նոր Հայաստանի» հրավիրած հանրահավաքի ժամանակ ՀԽ անդամ Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, թե ոստիկանությունն այսօր ժողովրդին վատություն անելու իր տարերքի մեջ էր։ Նրա խոսքով՝ ոստիկանները մարդկանց խանգարում էին անձրևանոցներ, իրեր բերել Ազատության հրապարակ։