Բաժիններ՝

Ո՞վ պետք է պատասխանավություն կրի էլիտար բիոզուգարաններ բերելու ու այն չգործարկելու համար

«Մեր երկրում պե՞տք է գործի պաշտոնյայի՝ իր կատարած գործողությունների համար հստակ պատասխանատվություն»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ այս հարցը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին ուղղեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Նա հիշեցրեց, որ բյուջեից կամ այլ միջոցներից, որոնք կարող էին օգտագործվել լուրջ սոցիալական ծրագրերի համար, մոտ կես միլիոն դոլար ծախսվեց էլիտար զուգարաններ տեղադրելու համար, այնուհետև դրանք չաշխատեցին, իսկ այդ պաշտոնյան նշանակվեց ԿԲ փոխնախագահ. «Ո՞վ պետք է պատասխանավություն կրի էլիտար բիոզուգարաններ բերելու ու այն չգործարկելու համար: Ի վերջո, խոսքը մեկ դրամի, տաս դրամի, մեկ միլիոն դրամի մասին չէր, խոսքը կես միլիոն դոլարի մասին էր»:

Ա.Ջավադյանը հավաստիացրեց, որ իր տեղակալ Ներսես Երիցյանը բանիմաց, միջազգայնորեն ճանաչված տնտեսագետ է առաջին հերթին. «Ես վստահ եմ՝ ես էլ, ինքն էլ իր կատարած բոլոր գործողությունների համար կարող ենք պատասխան տալ: Նույնիսկ պատրաստ եմ իմ վրա բեռը վերցնել: Ես երաշխավորում եմ, որ նա բանիմաց, միջազգայնորեն ճանաչված տնտեսագետ է»:

«Ես որևէ մեկի տնտեսագիտական ունակությունները կասկածի տակ չեմ դնում: Հարցն այն է, թե պե՞տք է այդ լրջագույն արաքի համար պատասխան կրի, թե՞ ոչ»,- իր հարցադրումը պնդեց Ն.Զոհրաբյանը՝ նկատելով, որ  վստահութան ճգնաժամը գալիս է նման երևույթներից:

Կարդացեք նաև

Ա.Ջավադյանը համաձայնեց, որ պետք է գործի ու հայտարարեց, թե արդեն գործում է պատասխանատվության ինստիտուտը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս