Վարչապետ․ «Արցախն ինքը պետք է որոշի իր ճակատագիրը». azatutyun.am

«Ազատություն ռադիոկայանը» գրում է. Հայաստան-Նախիջևան սահման այցելած Հովիկ Աբրահամյանն այսօր հայտարարել է, թե կողմ է դիվանագիտական քննարկումների և շփումների շարունակմանը, բայց «դա չի նշանակում, որ մենք պետք է լինենք զիջող»:

Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը համոզված է՝ Ղարաբաղը պետք է անկախ և ինքնուրույն լինի և հանրաքվեի միջոցով որոշի իր ապագան: Այսօր Հայաստան-Նախիջևան սահմանի առաջնագծում լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Մոտ 10 օր առաջ Շվեյցարիայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցություններից հետո կողմերը հայտարարեցին, որ առաջընթաց չի արձանագրվել: Այսօր վարչապետից «Ազատություն ռադիոկայանը» հետաքրքրվել է՝ սահմանին լարվածության աճի և ապարդյուն բանակցությունների ֆոնին Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարությունն ի՞նչ է մտածում ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ:

«Մեզ համար կարևոր է, որ Արցախը լինի անկախ, Արցախի ժողովուրդը կարողանա անցկացնել հանրաքվե․ ․․կարծում եմ՝ ամենագլխավոր պայմանը դա է, այդ բանակցությունների մեխը դա է, որ պետք է տալ հնարավորություն, որպեսզի Արցախի ժողովուրդը անցկացնի հանրաքվե և ինքը որոշի իր ճակատագիրը: Կարծում եմ՝ պետք է շարունակել դիվանագիտական այս քննարկումները, շփումները, փորձել՝ համոզել, փորձել քննարկումների արդյունքում ունենալ խաղաղ իրավիճակ»,- ասել է վարչապետը:

Նա ընդգծել է՝ ղարաբաղյան հիմնախնդրին լուծում պետք է գտնել փոխզիջումների միջոցով, պատերազմը կորուստներ կբերի բոլոր կողմերին: «Մենք մեր հույսը չենք կորցնում, որ կկարողանանք խաղաղ բանակցությունների արդյունքում այդ խնդրին շուծում տալ: Բայց դա չի նշանակում, որ պետք է լինենք զիջող, մենք յուրաքանչյուր ոտնձգության ադեկվատ պատաոսխան ենք տալիս և նույնիսկ՝ մի քանի անգամ ավելի: Մենք ունենք մարտունակ բանակ, մեր զինվորները շատ քաջ են ու պատրաստ ենք յուրաքանչյուր ոտնձգության հակահարված տալ»,- շարունակել է Աբրահամյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս