ՊՆ-ն Ամանորի գիշերը կազմակերպում է զոհված ազատամարտիկների ծնողների և հարազատների այցելություն «Եռաբլուր»
ՀՀ պաշտպանության նախարարությունը Ամանորի գիշերը` դեկտեմբերի 31-ին, կազմակերպում է զոհված ազատամարտիկների ծնողների և հարազատների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Ավտոբուսները կմեկնեն հետևյալ երթուղիներով.
Երթուղի 1-ին`
Լամպերի գործարան – Մետրո «Բարեկամություն» – «Այրարատ» կ/թ-«Սասունցի Դավիթ» կայարան – «Հայրենիք» Կ/թ – «Եռաբլուր» զինվորական պանթեոն- Լամպերի գործարան:
Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20.00-ին Լամպերի գործարանի մոտից:
Երթուղի 2-րդ`
Նորքի զանգված (Ռադիոտեխնիկայի խանութ) – Ավան – Առինջ – «Հաղթանակ» զբոսայգի- Օպերա – Մաշտոցի պողոտա – Կիլիկիա ավտոկայան – «Եռաբլուր» զինվորական պանթեոն- Նորքի զանգված (Ռադիոտեխնիկայի խանութ)
Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20.00–ին Նորքի զանգված(Ռադիոտեխնիկայի խանութ)-ի մոտից:
Երթուղի 3-րդ`
Դավթաշենի շուկա – Հանրապետական հիվանդանոց – 15 թաղամաս – Մալաթիա-«Եռաբլուր» զինվորական պանթեոն- Դավթաշենի շուկա:
Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20.00–ին Դավթաշենի շուկայի մոտից: