Մեր տեղեկություններով, ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին խոստացել է, որ բոլոր ջանքերը կներդնի եւ կաջակցի իշխանություններին՝ սահմանադրական հանրաքվեն Կոտայքի մարզում բարեհաջող անցկացնելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այն բանից հետո, երբ նաեւ պաշտոնապես հաստատվեց, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, անմիջական մասնակցություն է ունեցել մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում եղբայրներ Մուշեղ եւ Հարություն Զաքարյանների ծեծի պատմությանը, ՀՀ ղեկավարությունում սկսել են քննարկել նրա հետագա ճակատագրի հարցը:
Ատրճանակով սպանության սպառնալիքներ էր տվել, իսկ գիշերը՝ հրկիզել ավտոմեքենան:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2015 թվականի մայիսի 18-ից գործարկվելու է Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքի վարչական տարածքում տեղադրված արագաչափ սարքը՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Քրեական գործի շրջանակներում նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնացել և պարբերաբար՝ 2 օրը մեկ անգամ սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած անչափահասի հետ:
Ամբաստանյալներ Շանթ և Շահեն Հարությունյանների, Վարդան Վարդանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը Վճռաբեկ դատարանին խնդրել էր բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և կայացնել արդարացման դատավճիռ` հռչակելով իր պաշտպանյալների անմեղությունը կամ գործն ուղարկել նոր դատաքննության։ Միաժամանակ խնդրել է փոխել Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։
Ընթացիկ տարվա հունիսի 27-ին, ԼՂՀ ԿԱ Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության և «Արենի փառատոն» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ Ամարաս վանքի հարակից տարածքում առաջին անգամ կկազմակերպվի Թթի փառատոն:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 16 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գագիկ Կ.-ին:
Գյումրու Շտապբուժօգնության կայանը բնակչությանը սպասարկում է 12 ավտոմեքենայով, որոնք շահագործվում են հերթափոխով:
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Նորապատ գյուղից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1968 թ. ծնված Հովհաննես Ա.-ին, 1973 թ. ծնված Արշակ Ե.-ին և 1979 թ. ծնված Էդվարդ Բ.-ին:
Ընթացքի մեջ են նաև եգիպտացորենի ցանքսի աշխատանքները որի շրջանակներում արդեն կատարվել է 1969 հա ցանքս:
Գումարտակի հրամանատարը որոշում է կայացնում հակառակորդին վնասազերծելու համար հատկացնել ԿՀԴՊ ԳՎ ՀՆՎ ձերբակալման խումբը, որը զրահատեխնիկայի աջակցությամբ մոտենում է շինությանը և վնասազերծում հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը:
Փախուստի դիմած կողոպտիչները բռնվեցին:
ՀՀ գործող օրենսդրությունը չի նախատեսում արտերկրում առողջական խնդիր ունեցող զինծառայողի բուժման համար ֆինանսական աջակցություն, եթե Հայաստանի Հանրապետությունում հնարավոր չէ բուժման իրականացումը:
Գունավոր մետաղ հայթայթելու տենդով տարված՝ երկաթուղին հոսանքազրկել էր:
Ըստ Հարությունի հորը՝ Հրայրին զինծառայողի ընկերներից մեկի կողմից հաղորդված տեղեկությունների՝ ժամը 15:10-ի սահմաններում Հարությունի այդ ծառայակիցը, որը մոտ է գտնվել նրան դեպքի պահին, ինչ-որ բան նկատելով, Հարությունին հարցրել է. «Հարու՛թ, էդ ի՞նչ ես անում»: Հարությունը պատասխանել է. «Հե՛չ, ոչ մի բան»:
2015 թվականի փետրվարի 21-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, գիշերային ակումբի մոտ Կարեն Ք.-ն և Սարգիս Գ.-ն վիճաբանել են իրար հետ, որի ընթացքում ձեռքերով և ոտքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Մայիսի 12-ին, ժամը 18.05-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Աբովյան քաղաքի սրճարաններից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1995 թ. ծնված Լիանա Մ.-ի:
Մայիսի 14-15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ, 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Աբովյանում հունիսի 7-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններին մասնակցելու նպատակով ինքնառաջադրված «Քինգ դե լյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանը հեռացվել է ՀՀԿ-ից:
Մայիսի 12-ին, ժամը 11.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1970 թ. ծնված Մարիամ Ն.-ն և հայտնել, որ իրեն դանակով հարվածել է ընկերը:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` 2 անձի մահվան պատճառ հանդիսացած ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ:
Անակնկալ ստուգումների նպատակով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերը մայիսի 12-ին բերվել են մարտական պատրաստության բարձր աստիճանի:
Մամուլից հայտնի դարձավ, որ երեկ՝ 2015 թ. մայիսի 12-ին, դատարանը գրավի դիմաց փոփոխել է 2015 թ. մարտի 28-ին Գյումրիում անցկացված «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման հանրահավաքի ժամանակ Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հրաչիկ Միրզոյանին դանակահարած և նրան ծանր մարմնական վնասվածք հասցրած Ռուդիկ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը և նա ազատ է արձակվել:
Մայիսի 12-ին, ժամը 12.05-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Բաբաջանյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկում գտնվող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել:
Մայիսի 13-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունեց Պարենի համաշխարհային ծրագրի hայաստանյան գրասենյակի տնօրեն և ներկայացուցիչ Պասկալ Միշոյին, որն առաջին անգամ է այցելում ՏԿԱԻՆ: Պարենի համաշխարհային ծրագրի hայաստանյան գրասենյակը 2015թ.-ից ՀՀ-ում իրականացնում է «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որը զբաղվում է 50 000 տարրական դասարանների աշակերտների համար սննդի ապահովման խնդիրներով:
Դիտորդական խումբը բազմիցս անդրադարձել է, որ ՀՀ ոստիկանության կողմից հնարավոր առիթի դեպքում՝ խոչընդոտվում են Խմբի աշխատանքները:
«ՀԷՑ-ի և արտադրող կազմակերպություների, որոնք ներկայացրել են սակագնի բարձրացման հայտ, մենեջմենթի, կառավարման խնդիրը պետք է քննարկել, արդոյք ունե՞ն իրենց մեղքի բաժինը, թե՞ ոչ: Ի վերջո, կան հսկայական կորուստներ, որոնք ավելին են, քան նախատեսված է իրենց ծրագրերում: Ինչ-որ մեկը դրա համար պատասխան տալո՞ւ է, թե՞ ոչ:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործի դատաքննությունը: Հունիսի 1-ին կողմերը հանդես կգան ճառերով:
Այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցությունում «հյուրընկալվել» էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Հանդիպումից հետո խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ իրենք քննարկումների շարք են նախաձեռնել կառավարության անդամների և մյուս գերատեսչությունների ղեկավարների հետ՝ հասարակությանը հուզող խնդիրների վերաբերյալ: