ԱԳՆ-ն դատարանին խնդրել է գրությունն արաբերեն ձևակերպել

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Դուբայում ադամանդների վաճառքով զբաղվող ընկերության հնդիկ աշխատակցի սպանության գործով դատական նիստը:

Արաբական Միացյալ Էմիրություններին իրավապահներին ուղղված համապատասխան նյութեր, տեղեկատվություն տրամադրելու նպատակով նամակը դեռևս 2015թ. դեկտեմբերի 1-ին ուղարկվել էր ՀՀ արտաքին գործերի նախարարություն:

Դատական նիստի ընթացքում դատավորն ասաց, որ 2016թ. հունվարի 13-ին՝ 45 օր անց, ստացվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետի նամակն այն մասին, որ գրությունում նշված հարցերը պարզելու նպատակով ԱՄԷ համապատասխան մարմիններին միջնորդությամբ դիմելու համար խնդրում են այն ձևակերպել արաբերեն լեզվով: Դատավորն ասաց, որ դատարանն իրավական փոխօգնության վերաբերյալ հարցում է ձևակերպել, այն թարգմանության նպատակով 2016թ. հունվարի 14-ին ուղարկվել է ՀՀ դատական դեպարտամենտ: Թարգամվելուց հետո ոչ միայն ԱԳՆ, այլև արդարադատության նախարարության միջոցով կուղարկվի Դուբայի իշխանություններին:

Այս պայմաններում դատական նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 23-ը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս