Ժամը 10:00-ի դրությամբ, Մարալիկի, Աշոցքի, Արագածի, Սիսիանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն, իսկ Չարենցավանի, Հրազդանի, Ապարանի, Սպիտակի, Մարտունու, Սևանի, Ջերմուկի, Սարավանի, Մեղրու տարածաշրջաններում` ձնախառն անձրև:
Հաջորդ տարի նախատեսվում է նաև վարչական օբյեկտների հիմնանորոգման և շինարարության գծով ծախսեր՝ 590 մլն դրամ` ՀՀ Նախագահի աշխատակազմի, ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ կառավարության աշխատակազմի ենթակայության շենքերի շինվերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով:
Նոյեմբերի 3-ին վթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսի ուղևորներից 1986 թվականին ծնված Արման Ղուրշուդյանն ու 1987 թվականին ծնված Արմեն Երեմյանն արդեն Սառնաղբյուր են վերադարձել:
Ադրբեջանական հենակետից Բաղանիսում գնդակոծման ենթարկված և վնասված ռուսական բեռնատարը երեկ երեկոյան դուրս է բերվել գնդակոծվող գոտուց:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 8-ին այցելել է Ասկերանի շրջանի Ռեւ գյուղ եւ հանդիպել համայնքի բնակիչների հետ:
Նոյեմբերի 9-11-ին շրջանների մեծ մասում, 12-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 13-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բազմիցս պահանջել է, որ իր նախկին կինը հետ վերցնի դատարան ներկայացված ամուսնալուծության և ալիմենտի բռնագանձման պահանջի վերաբերյալ հայցադիմումը` հակառակ դեպքում սպառնալով սպանել նրան, սակայն կինը հրաժարվել է կատարել պահանջը, որի արդյունքում՝ ձևավորված հակակրանքի պայմաններում և դրանից դրդված` նա որոշել է սպանել նախկին կնոջը:
Նոյեմբերի 9-ին, ժամը 04.20-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Սևան հատվածում (17-րդ կմ) «Լեքսուս» մակնիշի 34ԼR734 պ/հ ավտոմեքենան (վարորդ Վ. Ե., ծնված 1991թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. հրշեջ-փրկարարների օգնության կարիքը չկա:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 9-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Կոչ եմ անում վերոհիշյալ քահանային Աստվածաշնչի համաձայն հանդուրժող գտնվել եւ ընդունելով սխալը ներողություն խնդրել եզդի ժողովրդից նրա կրոնական զգացմունքները վիրավորելու համար:
Երեխայի դաստիարակության մեջ մեծ նշանակություն ունի այն, թե ինչ խոսքերով ենք մենք շփվում նրանց հետ: Էմոցիաների պոռթկման ժամանակ մենք միայն բացասական բառեր ենք կարողանում արտաբերել, բայց դրանից ոչ մի օգուտ չկա:
Իմ խոստովանահայրն ասաց ինձ, որ ենթարկվեմ ամուսնուս ու նրա հետ անկողին կիսեմ նույնիսկ Մեծ պահքի ժամանակ՝ ընտանեկան խաղաղությունը չխախտելու համար: Իսկ ընկերուհուս խոստովանահայրը նրան ասաց հակառակը, որ նախ պետք է Աստծուն հաճելի լինի, հետո նոր՝ ամուսնուն: Հիմա ո՞րն է ճիշտը:
Կնոջն ու ամուսնուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ամուսինը տեսակցելու նպատակով եկել է բնակարան, ամուսնաընտանեկան վիճաբանության ժամանակ ձեռքերով հարվածն է հասցրել կնոջը և դիտավորությամբ վերջինիս պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, իսկ կինն էլ իր հերթին՝ վիճաբանության ժամանակ ձեռքերով հարվածներ է հասցրել ամուսնուն, կծել է նրա ձախ գոտկային հատվածը և դիտավորությամբ ամուսնուն պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
«Այսօր հողերը ռակով վարակված են, և չի էլ բարձրաձայնվում այդ մասին: Իսկ դա նշանակում է, որ այդ կարտոֆիլն ուտել չի կարելի, ցանել չի կարելի, այդ բերքը տեղափոխել չի կարելի: Տանես մի այլ տեղ ցանես, այդ հողերն էլ կվարակվեն: Իսկ վերահսկողություն չկա, որպեսզի չտարվեն, և տարածումն անխուսափելի է: Հիվանդ հողի հիվանդ բերքից մարդիկ էլ կհիվանդանան, ամեն հիվանդություն էլ կարող է առաջանալ»,- ասում է պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
Իտալացի մի զբոսաշրջիկ ասաց, թե կարդացել էր, որ եկեղեցական հագուստի գլխածածկի եռանկյունաձև և բարձր լինելը խորհրդանշում է Արարատը: Արդյո՞ք դա այդպես է:
«Ինձ համար միեւնույնն է՝ սահմանադրությունը կփոխե՞ն, թե՞ նույնը կթողեն: Ես իմ բանկի կոպեկներն եմ ուզում, էսա 90 տարեկան մարդ եմ, հիվանդ եմ, փող չունեմ, գնամ բժշկի, հազում եմ»:
20 տարվա ազատազրկումից հետո հոկտեմբերի 22–ին դատարանի որոշմամբ պատժի հետագա կրումից ազատված ցմահ բանտարկյալ, Արցախյան ազատամարտի մասնակից, 2-րդ կարգի հաշմանդամ Սողոմոն Քոչարյանն այս գիշեր մահացել է:
Խոստովանահոր ընտրությունը շատ պատասխանատու քայլ է: Ընտրություն կատարելիս պետք է հաշվի առնել այն հանգամանքը, թե որքանով եք դուք նրան վստահում:
Բնականաբար, մարդը սխալական է: Մեկ օրվա կամ մեկ զրույցի արդյունքում հնարավոր չէ մարդուն ուղղել:
Ավստրիայի տարեց բնակիչներից մեկը ոչնչացրել է գրեթե 1 մլն եվրո, քանի որ չի ցանկացել, որ այդ փողերը բաժին հասնեն իր ազգականներին: Կնոջ անունը չի հաղորդվում:
Նոյեմբերի 7-ին, ժամը 17.47-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձել է անանցանելի. անհրաժեշտ է օգնություն:
Նոյեմբերի 7-ին, ժամը 18.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայում` «Նեպտուն» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Զոհվեց Հայրենիքի սահմանները պաշտպանելիս. վանաձորցի ոստիկան Գեղամ Վահրադյանն ընդամենը 24 տարեկան էր:
«Ես շատ վատ եմ վերաբերվում այդ հարցմանը, բայց չեմ կարծում, որ էդ հարցման դեմ պետք է պայքարենք քրեաիրավական մեթոդներով: Նախ՝ այդ հոդվածները մեր Սահմանադրության անփոփոխ հոդվածներ են, հետևաբար՝ դա ոչ մի քննարկման առարկա չի կարող լինել երբևիցե, և քրեաիրավական սանկցիաներն էլ այդտեղ, հատկապես այն ձևակերպումներով, այն դիսպոզիցիայով, ինչպես ներկայացված էր, պրակտիկայում կարող է շատ լայն և վտանգավոր կիրառում ստանալ, կարող է ծառայել հակառակ նպատակի և ցանկացած կարծիք մեկնաբանել՝ որպես ինքնիշխանության դեմ արտահայտած կարծիք կամ կոչ»:
«Արման Ստեփանյանն այսօր կդառնար 34 տարեկան: Նա իր կյանքի կարճ, բայց բովանդակալից տարիներն ապրեց նվիրումով՝ իր հայրենիքին, իր որդեգրած գաղափարին, իր ընտանիքին: Մեր բոլորի հուշերում նա կմնա որպես բարի, ազնիվ, գաղափարական անձնավորություն»:
Թմրամոլությունը ծանր հիվանդություն է, լավագույն բուժումը՝ կանխումը:
Տուլայի մոտ 9 մարդու կյանք խլած` Մոսկվա–Երեւան երթուղու ավտոբուսի վթարի 9–րդ զոհը`68–ամյա Հռիփսիմե Սիրեկանյանը Մոսկվա էր մեկնել երկու ամիս առաջ` եղբոր հուղարկավորությանը մասնակցելու։
36-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Քարանձավ» ՍՊԸ-ին պատկանող հյուրանոցում հարբած վիճակում, կոպիտ կերպով հասարակական կարգը խախտելու դիտավորությամբ, առանց որևէ առիթի` խուլիգանական դրդումներով, արթնացել ու անհարկի վիճաբանության մեջ է մտել այդ ժամին իր սենյակում քնած նույն հյուրանոցի տնօրենի և սեփականատիրոջ հետ:
Նոյեմբերի 3-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Աշտարակ քաղաքի մի ամառանոցից գողացել են Աշոտ Ա.-ին պատկանող 120 մ երկարությամբ ոռոգման ջրի խողովակները` պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս: