
Երևանի Այգեստան թաղամասում հայտարարվել է հրդեհի «ԲԻՍ-1» աստիճան

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունում հունիսի 23-ին, ժամը 14.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեստան 11 հասցեում հրդեհ է բռնկվել: Ըստ նախնական տվյալների այրվում է տան տանիք: Դեպքի վայր են մեկնել մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբ ը:
Ժամը 14.54-ին հայտարարվել է հրդեհի «ԲԻՍ-1» աստիճան:
Դեպքի վայր է մեկնել ևս երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.13-ին, մարվել՝ 16.19-ին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: