Բաժիններ՝

«Պարզապես հիմարություն է». Էրեբունի ԲԿ փոխտնօրենը՝ Պավլիկ Մանուկյանի ոտքը կտրելու պատմության մասին. life.panorama.am

«Պարզապես հիմարություն է, ո՞վ է նման բաներ տարածում: Ես անձամբ ներկա եմ եղել Պավլիկ Մանուկյանի, նրա որդու ու մյուս զինյալների վիրահատություններին, և մենք՝ բժիշկներս, արել ենք առավելագույնը, որպեսզի այդ մարդիկ վերադառնան բնականոն կյանքին: Նրանց վիրահատություններն իրականացրել են Հայաստանի լավագույն վիրաբույժները և մենք հստակ ցուցում ենք ստացել՝ ոչ մի ջանք չխնայել այդ մարդկանց կյանքն ու առողջությունը պահպանելու համար»,-Life.panorama.am-ի հետ զրույցում ասաց Էրեբունի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Միքայել Մանուկյանը:

Նշենք, որ իրավապաշտպան ներկայացող Ժաննա Ալեքսանյանը Facebook-ի իր էջում երեկ գրել էր. «Այսօր ինձ պատմեցին, որ մեծ ճնշում է եղել Պավլիկ Մանուկյանին վիրահատող բժշկի վրա: Բժշկին պարտադրել են, որ վիրահատության ժամանակ կտրի հերոսի ոտքերը, սակայն բժիշկը կտրականապես դեմ է եղել և ոչ մի կերպ չի համաձայնել գնալ նման քայլի: Զարհուրելի է…» :

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս