Բաժիններ՝

ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների մասնակիցների թիվը 20.00-ի դրությամբ

Այսօր` հոկտեմբերի 2-ին, հանրապետության 6 մարզերի 377 համայնքներում` այդ թվում նաև Գյումրիում և Վանաձորում, կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Թվով 375 համայնքներում կայացած ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 20.00-ի դրությամբ 378557 է կամ 50.87 %, Գյումրիում քվեարկության մասնակիցների թիվը 46.092 է կամ 36.59 %, Վանաձորում` 41.189 կամ 42.66 %:

Քվեարկության մասնակիցների թվին, ըստ համայնքների և ըստ ընտրական տեղամասերի, կարելի է ծանոթանալ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` http://www.elections.am/tim2016/:

Ժամը 20.00-ին սահմանված կարգով փակվել են բոլոր 837 ընտրական տեղամասերը: Տեղամասային ընտրական հանձնաժողովներն սկսել են քվեարկության արդյունքների ամփոփման նիստերը, որոնց ընթացքում կկազմվեն ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունները: ՏԻՄ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները կտեղադրվեն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս