Բաժիններ՝

Բնակության վայրը լքած արցախցիներն ապահովվել են բնակարաններով

Այսօր Ազգային ժողովում լրագրողները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեցին՝  հանգանակության ֆոնդի գումարները, որոնք հավաքվել են Արցախին ուղղվելու համար, ինչքանո՞վ են նպատակային ծախսվում՝ հաշվի առնելով, որ աղմուկ է բարձրացվել, թե հիմնադրամները նպատակային չեն ծախսում այդ գումարները, ուղիղ Ացախին չեն ուղղվում:

Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ նման բան չկա, և Արցախի կառավարությունը ժամանակ առ ժամանակ տեղեկատվություն տրամադրում է նաև այդ ֆոնդում հավաքագրված գումարների հետ կապված. «Որպեսզի մեր յուրաքանչյուր քաղաքացի տեղյակ լինի և վստահ լինի, որ իր յուրաքանչյուր գումար իր նպատակին է ծառայում, և այդպես էլ կա»:

Խոսելով այն մասին, թե Սոցապ նախարարությունը ինչ-որ ծրագրեր ունի՞ Թալիշից փախած քաղաքացիներին  աջակցելու հետ կապված, Ա. Ասատրյանն այսպես պատասխանեց. «Արցախի կառավարությունը և Արցախի վարչապետն ու նախագահը հստակ ասել են և  ներկայացրել են կառավարության ծրագրերը՝ այդ քառօրյա պատերազմի հետևանքով իրենց հիմնական բնակության վայրը լքած քաղաքացիներին և՛ բնակարանով, և՛ առաջին օգնության բոլոր պարագաներով ապահովելու հետ կապված պատրաստակամության մասին, և ուզում եմ տեղեկացնել՝ այդ ուղղութամբ շատ առարկայական աշխատանքներ  կատարվում են, այն քաղաքացիները, որոնք գտնվում էին մասնավորապես Ստեփանակերտում՝ հյուրանոցներում այս ընթացքում վերադարձել են՝ մի դեպքում իրենց բնակավայրեր, և մյուս դեպքում՝ Արցախի Հանրապետությունում առկա այլ բնակարաններ, որոնք սիրով  տրամադրվել են և տրամադրվում են մեր այդ համաքաղաքացիներին, և, բնականաբար, այդ ուղղությամբ տարվող աշխատանքները բավարար են»:

Դիտարկմանը, թե կան նաև թալիշցիներ, որոնք Հայաստանում են ապաստանել, նախարարն ասաց, որ այդ առաջարկությունը Արցախի կառավարության կողմից նրանց էլ է վերաբերվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս